ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+10.09 oC

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

13:40 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։

Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները:

Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ քաղաքական ազդեցության։

Պաշտպանը շեշտել է նաև ՄԻՊ հաստատությունների գործունեության մեթոդաբանության կարևորությունն ու դրա առանցքային բնույթը նշված մարմինների գործունեության տեսանկյունից:

Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին և ընդգծել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից:

Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել Պաշտպանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկելու իրենց հուզող հարցերը, մասնավորապես փակ հաստատություններում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման մեխանիզմների, երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, սահմանամերձ բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության, ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գնահատման, A բարձրագույն կարգավիճակի դերակատարության և առավելությունների, ինչպես նաև Պաշտպանի իրավասություններին վերաբերող գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի վերաբերյալ։

«Ինձ համար չափազանց կարևոր են նման հանդիպումները։ Դրանք նպաստում են ոչ միայն ոլորտում առկա խնդիրների վերհանմանը, դրանց համատեղ քննարկմանն ու լուծման ուղիների նախանշմանը, այլև մարդու իրավունքների կրթության զարգացմանը։ Հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո կավելանա ձեր հանձնառությունը ոլորտի կատարելագործման ուղղությամբ»,- եզրափակելով խոսքը՝ ասել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

12:46 14.04.2025

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ

Ապրիլի 13-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի մշակույթի տունը: Տուժածներ չկան: «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ […] ...

Իրանի արտգործնախարարը շաբաթավերջին կայցելի Ռուսաստան

12:40 14.04.2025

Իրանի արտգործնախարարը շաբաթավերջին կայցելի Ռուսաստան

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին «այս շաբաթվա վերջին» կայցելի Ռուսաստան՝ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցությունների առաջին փուլի ավարտից հետո խորհրդակցություններ անցկացնելու ռուսական կողմի հետ։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այս շաբաթվա վերջին տեղի կունենա Աբբաս Արաղչիի նախապես ծրագրված այցը Մոսկվա։ Իհարկե, այս հնարավորությունը կօգտագործվի նաև վերջին իրադարձությունների, մասնավորապես Մուսկատում ԱՄՆ-ի […] ...

Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում

12:31 14.04.2025

Փոփոխություններ են առաջարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում

Նախագիծը միտված է օրենսգրքի որոշակիացմանը եւ պրակտիկայից բխող խնդիրների լուծմանը: Կատարվել են նաեւ տեխնիկական եւ խմբագրական բնույթի փոփոխություններ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը՝ ապրիլի 14-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-14-ը

12:20 14.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 11-14-ը

Բացահայտվել է 124 հանցագործություն, որոնցից 10-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 60 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 34 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 19 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 17 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 14 դեպք՝ խարդախության, 17 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 8-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու […] ...

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

12:11 14.04.2025

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն։ «Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

SHANTNEWS

12:00 14.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP