Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al Arabiya – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+12.09 oC

Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al Arabiya

11:32 05.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) շուրջ 450 մարտիկ ուրբաթ օրը լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Աշրաֆիա և Շեյխ Մաքսուդ շրջաններում մնացած քրդական ստորաբաժանումները կներառվեն հասարակական անվտանգության ուժերի կառույցներում։

Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, բանտից կազատվեն SDF-ի 170 ներկայացուցիչներ և սիրիական անվտանգության ուժերի մոտ 400 կալանավորված անդամներ։ Նրանցից մի քանիսն արդեն ազատ են արձակվել վերջին օրերին։

SANA լրատվական գործակալությունը ուրբաթ օրը հաղորդել է, որ քուրդ զինյալների առաջին շարասյուները Սիրիայի անվտանգության ուժերի ուղեկցությամբ լքել են Հալեպը դեպի Եփրատ գետի արևելյան ափ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

17:55 13.04.2025

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ: «Երեքշաբթի օրն Արվեստի միջազգային օրն է, այդ օրը նախատեսված է Հայաստանի ազգային պատկերասրահի վերաբացումը վերանորոգումից և ցուցադրության նորացումից հետո, հուսով եմ այս առիթը կօգտագործեք՝ պատկերասրահ գալու, հրաշալի ցուցադրություն է։ Չորեքշաբթի օրը նշելու ենք Հայ կինոյի օրը և բազմազան […] ...

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են

17:44 13.04.2025

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Վարորդներին հորդորում ենք լինել ուշադիր, չգերազանցել թույլատրելի արագությունը։ ...

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

17:38 13.04.2025

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 12-13-ը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ՀՀ կառավարությունը Էկոնոմիկայի նախարարության համակարգմամբ ներկայացնում է «Այսօրվա և վաղվա սյուները» խորագրով նորարարական տաղավարը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Նախարարին ուղեկցել է Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանը։ Համաշխարհային ցուցահանդեսը հնգամյակի ամենակարևոր իրադարձություններից է, որի […] ...

Մեղրի-Կապան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած Mercedes բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

17:25 13.04.2025

Մեղրի-Կապան ավտոճանապարհին Իրանի քաղաքացու վարած Mercedes բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել

Ապրիլի 12-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Մեղրի-Կապան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Յուսաֆ Լ․-ն իր վարած Mercedes մակնիշի բեռնատարով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել երթևեկելի գոտուց ձախ և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Յուսաֆ Լ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Կապանի բժշկական […] ...

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

17:16 13.04.2025

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Երևանի քաղաքապետարանը լուսանկարներ է հրապարակել Ֆեյսբուքի էջում, որում պատկերված են Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները: Լուսանկարները՝ ստորև: ...

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

17:08 13.04.2025

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Ծաղկազարդը

Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ: Հիսուսի […] ...

BACK_TO_TOP