22:35 05.04.2025
Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։
Ցանկում 185 երկիր է, այսինքն գրեթե բոլոր երկրները։ Ի՞նչ սկզբունքով են ընտրվել երկրները։ Հայաստանի համար սա արդյո՞ք խնդիր է ներկայացնում, և ո՞ր ոլորտների վրա կարող է ազդեցություն ունենալ։ Իսկ հայկական արտադրանքը ԱՄՆ-ում կթանկան՞ա, և դա կազդի մրցունակության վրա։ Այս հարցերին է պատասխանել տնտեսագետը։
«Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում։ Չեմ կարծում, որ տնտեսությունը կտուժի»,–ասել է Թաթուլ Մանասերյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
15:05 07.04.2025
Վթարային ջրանջատում Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:46 07.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչԲրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...
14:33 07.04.2025
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքումԻրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...
14:25 07.04.2025
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...
14:14 07.04.2025
Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուսումնական տարվա համար Վրաստանի բուհերում մագիստրոսական կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 21-ը ներառյալ: Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները և ավարտական կուրսում սովորող ՀՀ քաղաքացիները, որոնք վարժ տիրապետում են անգլերենին կամ ռուսերենին […] ...