ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի կայուն զարգացման համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է ՄԱԿ-ի ԵՏՀ տարածաշրջանի կայուն զարգացման համաժողովին

10:55 04.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանն ապրիլի 2-ից 3-ը մասնակցել է Ժնևում կայացած ՄԱԿ-ի «Կայուն, ներառական, գիտահեն և ապացուցահեն լուծումների առաջխաղացում ԵՏՀ տարածաշրջանում 2030 թ. Կայուն զարգացման օրակարգի և դրա Կայուն զարգացման նպատակների համար» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցել են տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքականություն մշակողներ, փորձագետներ և այլ շահագրգիռ կողմեր՝ անդրադառնալու 2030 թ․ Կայուն զարգացման օրակարգով ստանձնած պարտավորություններին, քննարկելու դրանց վերաբերյալ նորարարական ու փաստահեն լուծումները:

Համաժողովի ընթացքում նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը հանդես է եկել ելույթով՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է շարունակել բարեկեցության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական աճի և մարդու իրավունքների պաշտպանության միջոցով Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովման գործընթացի իրականացումը։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է ներառական և որակյալ կրթության խթանման, մատչելի ու որակյալ առողջապահական համակարգի ապահովման, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ճկուն ծառայությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների դերը: Նա կարևորել է նաև խոցելի խմբերին ուղղված ծառայությունների, հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման, երեխաների պաշտպանության համակարգերի զարգացման անհրաժեշտությունը և այս գործընթացում շեշտել արձագանքման միջազգային մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը:

Համաժողովի շրջանակում Դավիթ Խաչատրյանը մասնակցել է նաև «Peer learning round table․ SDG 5 Gender Equality» թեմայով կլոր-սեղան քննարկմանը, որի ընթացքում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է հավատարիմ լինել իր ստանձնած պարտավորություններին` ուղղված հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց հավասար և լիարժեք մասնակցությանը, գենդերային հավասարության ապահովմանը, սոցիալական երաշխիքների, կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների ու հնարավորությունների երաշխավորմանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ Հայաստանը վավերացրել է գենդերային հավասարության վերաբերյալ առանցքային միջազգային փաստաթղթերը և շարունակում է ներդաշնակեցնել ազգային օրենսդրությունը միջազգային պարտավորություններին: Այս համատեքստում նա շեշտել է ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ․ ռազմավարության և ՀՀ Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի ընդունման, ինչպես նաև Գենդերային քաղաքականության ռազմավարության մշակման կարևորությունը։ Իր ելույթում Դավիթ Խաչատրյանը նշել է նաև, որ կանանց տնտեսական հզորացումը Հայաստանի համար շարունակում է լինել առաջնահերթություն, և պետությունը շարունակում է իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ կանանց ներուժի բացահայտման, նրանց տրվող սոցիալական երաշխիքների շրջանակի ընդլայնման և այլ ուղղություններով:

“Bridging the Digital Gender Divide for Women’s Economic Empowerment” խորագրով հարակից միջոցառման ընթացքում Դավիթ Խաչատրյանը խոսել է կանանց և աղջիկների հզորացման, գենդերային հավասարության առաջխաղացման, նրանց  տնտեսական աճի և կայուն զարգացման ապահովման գործում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ունեցած դերի մասին։

Ընդգծելով թվայնացման գործընթացի կարևորությունը՝ բանախոսը նշել է, որ այն հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց հնարավորություն է տալիս  զարգացնել մասնագիտական հմտությունները, ունենալ իրենց սեփական բիզնեսն ու ապահովել կայուն եկամուտ։ Որպես լավագույն օրինակ՝ Դավիթ Խաչատրյանը խոսել է Թվային գրագիտության զարգացման դասընթացի մասին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ և նախատեսված է մարզաբնակ կանանց համար: Այն նպատակ ունի զարգացնել վերջիններիս թվային հմտությունները՝ հնարավորություն տալով արդյունավետ օգտագործել նորագույն տեխնոլոգիաները, ստեղծել թվային բովանդակություն և ունենալ զբաղվածություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

08:30 18.04.2025

Պետդեպարտամենտը չի երաշխավորել Ռուբիոյի մասնակցությունը Լոնդոնում Ուկրաինայի բանակցություններին

ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է երաշխավորել, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմասնակցի ԵՄ-ի հետ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլին, որը նախատեսված է հաջորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում։ Լրագրողների համար հերթական ճեպազրույցում, մեկնաբանելով եվրոպացիների այս ծրագրերը, ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը փաստացի խոստովանել է, որ Ռուբիոն կարող է չգնալ Լոնդոն։ «Ես լսել եմ այս հայտարարությունը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

BACK_TO_TOP