23:35 03.04.2025
Եվրոպական խորհրդարանը ապրիլի 3-ին Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված նիստ է անցկացրել՝ միաժամանակ լրջագույն ուշադրություն դարձնելով Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի բռնի տեղահանությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիայի (EAFJD) կայքէջը։
Եվրոպացի բազմաթիվ պատգամավորներ հստակ զուգահեռներ են անցկացրել պատմական ողբերգության և վերջին տարիների իրադարձությունների միջև՝ ընդգծելով Թուրքիայի ու Ադրբեջանի՝ պատմական պատասխանատվության չկրելու վտանգավոր հետևանքները։
«Ճանաչումն ու հաշտեցումը քաջություն են պահանջում անցյալին դիմակայելու և ապագան պատմական ճշմարտության վրա կառուցելու համար։ Սա հատկապես կարևոր է այսօր, երբ հարյուր հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը՝ Ադրբեջանի վայրագությունների հետևանքով»,- նշել է ԵԺԿ խմբակցությունից Միրիամ Լեքսմանը։
«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խմբակցությունից Յանիս Մանիատիսը հիշել էր իր ընտանիքի ողբերգական փորձը Օսմանյան կայսրությունում։
«Հիշողության և ճանաչման բացակայությունը հանգեցնում է անցյալի կրկնությանը։ Լեռնային Ղարաբաղի դեպքերն այսօրվա ցավալի հիշեցումն են»,- ընդգծել է նա։
Մեկ այլ պատգամավոր՝ Նիկոլաս Բեյը, քննադատել է Թուրքիայի ու Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը՝ նշելով, որ արդեն 110 տարի Թուրքիան փորձում է բռնակցել հայկական հողերը։ Նա նաև կոչ է արել ԵՄ-ին ուժեղացնել ճնշումը Թուրքիայի նկատմամբ, որպեսզի վերջինս ճանաչի իր անցյալի հանցագործությունները:
«Կանաչների» ներկայացուցիչ Մարկետա Գրեգորովան արձանագրել է, որ ԵՄ-ն չի կարող շարունակել աչք փակել այն ժամանակ, երբ դա իրեն հարմար է․
«Եկեք աջակցենք Հայաստանին՝ տարածաշրջանում վերջին ժողովրդավարությանը»,- հավելել է նա։
Եվրոպացի պատգամավորները խիստ քննադատել են նաև ԵՄ շարունակվող համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ հատկապես գազային մատակարարումների և Բաքվի հետ ստորագրված փոխըմբռնման հուշագրի պահպանման համատեքստում։
«Ցեղասպանության ժխտումը չպետք է հանդուրժվի։ Դա ուղղակիորեն կապ ունի մեր օրերի անարդարությունների և բռնությունների հետ», – նշել է Մարի Տուսենը՝ ընդգծելով, որ պատմությունը կրկնվում է՝ այս անգամ այլ եղանակներով, սակայն նույն անպատժելիությամբ։
EAFJD կազմակերպությունը շնորհակալություն է հայտնել եվրոպացի այն պատգամավորներին, որոնք հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և միաժամանակ բարձրացրել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությունը։ Կազմակերպության նախագահը ևս քննադատել է ԵՄ գործադիր իշխանությանը՝ «ցեղասպանություն» եզրը չկիրառելու և պատշաճ հարգանք չցուցաբերելու համար։
Նիստի ընթացքում եվրոպացի օրենսդիրները վերահաստատել են, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումներն անթույլատրելի են, և կոչ են արել ԵՄ-ին որդեգրել սկզբունքային արտաքին քաղաքականություն, որը մարդու իրավունքներն ու միջազգային իրավունքը վեր կդասի տնտեսական շահերից։
09:40 11.04.2025
Դոմինիկյան Հանրապետությունը երեք օրով երկարաձգել է սուգը գիշերային ակումբում հրաձգության պատճառովԴոմինիկյան Հանրապետության նախագահ Լուիս Աբինադերը ևս երեք օրով երկարացրել է ազգային սուգը Jet Set գիշերային ակումբում տեղի ունեցած ողբերգությունից հետո, որի հետևանքով զոհվել է 221 մարդ՝ ըստ վերջին տվյալների։ Այս մասին հայտնում է տեղական Diario Libre թերթը։ Ըստ Սանտո Դոմինգոյի արտակարգ իրավիճակների ծառայության, որը նույնպես մեջբերում է թերթը, գիշերային ակումբի տանիքի փլուզումից հետո փրկարարական աշխատանքները […] ...
09:35 11.04.2025
Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը կայցելի Վիետնամ, Մալայզիա և ԿամբոջաՉինաստանի նախագահ Սի Ծինփինը ապրիլի 14-18-ը պետական այցեր կկատարի Վիետնամ, Մալայզիա և Կամբոջա։ Այս մասին հայտնում է Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Սի Ծինփինը ապրիլի 14-15-ը կայցելի Հանոյ՝ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գլխավոր քարտուղար Լամի և Հանրապետության նախագահ Լուոնգ Կուոնգի հրավերով, ասվում է Չինաստանի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ապրիլի 15-18-ը ՉԺՀ-ի ղեկավարը Մալայզիայի թագավոր Իբրահիմի և […] ...
09:34 11.04.2025
ՊՆ-ը հաղորդագրություն է տարածելԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […] ...
09:30 11.04.2025
Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը ևս դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթԽորվաթիայի Օսյեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլի նժույգ թափեր վարժությունում Հայաստանը ներկայացնող Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը դուրս են եկել եզրափակիչ: Երիտասարդների աշխարհի չեմպիոն Մանուկյանը որակավորման փուլում վաստակել է 14,433, Մամիկոն Խաչատրյանը` 14,466 միավոր: Հիշեցնենք, որ մինչ այս օղակների վարժությունում եզրափակիչ են դուրս եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Հենացատկում էլ […] ...
09:25 11.04.2025
Kan․ Իսրայելն ու Թուրքիան Ադրբեջանում չեն կարողացել համաձայնության գալ Սիրիայի հարցովԻսրայելն ու Թուրքիան չկարողացան համաձայնության գալ Սիրիայում իրենց միջև լարվածությունը կանխելու համար Ադրբեջանում կայացած բանակցությունների փուլի ընթացքում։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի պետական հեռուստառադիոընկերությունը՝ Kan-ը։ Բանակցությունները, որոնց ընթացքում իսրայելական և թուրքական կողմերը փորձում են պայմանավորվել Սիրիայում իրենց միջև հակամարտությունները կանխելու մեխանիզմի ստեղծման շուրջ, պետք է շարունակվեն հրեական Պասեքի տոնի ավարտից հետո, որն այս տարի ապրիլի […] ...
09:19 11.04.2025
Զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապվածuu խնդիրները պետք է գտնվեն հատուկ ուշադրության կենտրոնում. Անահիտ Մանասյանը մասնակցել է ոլորտային քննարկմանՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […] ...