Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+9.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Ազգային ժողովի խոսնակի գլխավորած պատվիրակությանը

19:30 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը։

Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել Հայաստանի և Վիետնամի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։

«Ձեր այցելությունը վկայում է մեր երկու երկրների միջև ձևավորված ջերմ հարաբերությունների մասին, որոնք մեզ համար մեծ նշանակություն ունեն։ Վստահ եմ, որ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում կշարունակի զարգանալ։

2018 թվականից Հայաստանը դարձել է խորհրդարանական երկիր, և այդ համատեքստում մեզ համար մեծ կարևորություն ունեն միջխորհրդարանական կապերը։ Համոզված եմ, որ Ձեր այցը նոր խթան կհանդիսանա մեր երկրների հարաբերությունների զարգացման համար»,- նշել է նախագահ Խաչատուրյանը։

Վիետնամի Ազգային ժողովի խոսնակը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև կապերի խորացման կարևորությունը։

«Իմ այցը վկայում է մեր պետության և ժողովրդի ցանկությունը՝ ավելի ամրապնդելու բարեկամությունն ու համագործակցությունը Հայաստանի հետ։ Մենք նպատակ ունենք խթանել կայուն զարգացումն ու գործընկերությունը ոչ միայն քաղաքական ոլորտում, այլև գիտության, տեխնոլոգիաների, առողջապահության և տնտեսության տարբեր ուղղություններով»,- ասել է Չան Թան Մանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցության հեռանկարների վերաբերյալ հարցերի լայն շրջանակ, որտեղ մանրամասն անդրադարձ է կատարվել քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալուն:

Հանդիպմանը կողմերը կարևորել են խորհրդարանական դիվանագիտության շարունակական առաջմղումը, որպես երկկողմ հարաբերությունների էական բաղադրիչ և շեշտել փոխայցելությունների խթանման անհրաժեշտությունը՝ երկու երկրների օրենսդիր և գործադիր մարմինների միջև կապերի ամրապնդման համար:

Զրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը աջակցելուն: Նախագահ Խաչատուրյանը և խոսնակ Չան Թան Մանը քննարկել են տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները և համաձայնել են խրախուսել բիզնես համայնքների միջև ուղղակի շփումները, ինչը կնպաստի առևտրի ծավալների ավելացմանը և փոխշահավետ ներդրումների իրականացմանը:

Կողմերը կարևորել են նաև միջազգային տարբեր հարթակներում և ձևաչափերում, այդ թվում՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակում փոխգործակցությունը: Նրանք պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունը միջազգային հարթակներում և աջակցել միմյանց նախաձեռնություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթության, առողջապահության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործակցության զարգացման հեռանկարները: Կողմերը համաձայնել են խթանել համալսարանների միջև կապերը, ուսանողների փոխանակումը և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացումը:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև առողջապահության ոլորտում փորձի փոխանակմանը և բարձր տեխնոլոգիաների բնագավառում նորարարական համագործակցության հնարավորություններին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների և ընդհանուր իրադրության վերաբերյալ: Հանրապետության նախագահը շեշտել է, որ Հայաստանը հաստատակամ դիրքորոշում ունի խաղաղության հասնելու հարցի շուրջ: Նա նշել է, որ Հայաստանը առաջ է քաշել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որի իրականացումը բերելու է ոչ միայն տարածաշրջանի, այլև առավել լայն ընդգրկումով ասիական մեծ տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունների, քաղաքական ու տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և խորացման իրենց պատրաստակամությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկեցության և բարգավաճման:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գարունավան թաղամասի շենքերից մեկի տանիքից քաղաքացին ընկել է․ օգնության են հասել փրկարարները

23:15 10.04.2025

Գարունավան թաղամասի շենքերից մեկի տանիքից քաղաքացին ընկել է․ օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 10-ին, ժամը 13։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարունավան 3-րդ թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի տանիքի տակ քաղաքացին աշխատանքներ իրականացնելիս ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները պատգարակով իջեցրել են քաղաքացուն և […] ...

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

23:09 10.04.2025

Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ․ Աշխարհի գավաթ

Խորվաթիայի Օսյեկ քաղաքում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության չորրորդ փուլում՝ օղակների վարժությունում Հայաստանը ներկայացնող Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը դուրս են եկել եզրափակիչ: 2024թ. Փարիզի Օլիմպիական խաղերի մասնակից, Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը որակավորման փուլում վաստակել է 14,066, Արթուր Ավետիսյանը` 14,333 միավոր: Աշխարհի գավաթի չորրորդ փուլին կմասնակցեն նաև Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը: ...

Կարևորվել է հետբուհական կրթությունը ԲԿ-ների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում

22:58 10.04.2025

Կարևորվել է հետբուհական կրթությունը ԲԿ-ների անհետաձգելի բուժօգնության և կենտրոնական շտապօգնության ծառայությունների համընթաց գործունեության կազմակերպման համատեքստում

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը մասնակցել է «Անհետաձգելի բուժօգնության» հետդիպլոմային մասնագիտացման ավարտական դիպլոմների հանձնման արարողությանը ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում: Ծրագիրը իրականացնում է ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը ԱՄՆ «Yale» գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ: Ծրագրի բարեհաջող ավարտի կապակցությամբ միջոցառմանը ելույթ են ունեցել Ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱՄՆ հեղինակավոր «Yale» համալսարանի Անհետաձգելի […] ...

Երևանում չորացած ծառը կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի վրա

22:49 10.04.2025

Երևանում չորացած ծառը կոտրվել և ընկել է կայանված «Volkswagen»-ի վրա

Ապրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցի 2 և 10 շենքերի հասցեում չորացած ծառը կոտրվել և ընկել է պարսպի տակ կայանված «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

22:46 10.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կարծում եմ այն գլոբալ զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում, ինչ-որ տեղ մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները․ Սերգեյ Մինասյան

22:42 10.04.2025

Կարծում եմ այն գլոբալ զարգացումները, որ տեղի են ունենում աշխարհում, ինչ-որ տեղ մեղմացրել են ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները․ Սերգեյ Մինասյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանին։ Անդրադարձ է եղել վերջին օրերի քաղաքական իրադարձություններին, մասնավորապես Ալիևի հայտարարություններին։ Իլհամ Աիլևը երեկ ասել էր, որ Ադրբեջանը պատրաստ է փոքր քայլեր սկսել Հայաստանի հետ վստահություն ձևավորելու համար։ Կարելի՞ է ասել, թե որոշակի փափկել է Ալիևի հռետորաբանությունը, եթե հիշենք, որ բոլորովին […] ...

BACK_TO_TOP