ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ Սենատը քվեարկել է Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը չեղարկելու օգտին

19:17 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ Սենատը ընդունել է օրենսդրական նախաձեռնություն, որով նախատեսվում է չեղարկել Կանադայից ներմուծվող ապրանքների նկատմամբ նոր մաքսատուրքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քվեարկությունը կայացել է ընդամենը մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել մաքսատուրքի բարձրացման նոր հայտարարությամբ։

Ինչպես հաղորդում է «Axios»-ը, Սենատում օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ՝ 48-ը։

Սա առաջին լուրջ քայլն է Թրամփի սակագնային քաղաքականության դեմ՝ Սենատում՝ նույնիսկ հանրապետականների կողմից։«Քվեարկությունը ցույց է տալիս, թե որքան խիստ են որոշ հանրապետականներ մտահոգված Թրամփի սակագնային քաղաքականությամբ»,-նշում է «Axios»-ը։

Այժմ օրինագիծը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատում։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ այնտեղ դրա ընդունումը քիչ հավանական է՝ հաշվի առնելով Թրամփի ունեցած ազդեցությունն ու մեծամասնության կազմը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

18:25 10.04.2025

Քննարկվել է հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումն անիմացիայի ոլորտում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌեԱ փառատոնի կազմակերպիչների հրավերով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի հեռուստաընկերության (France TV) երիտասարդական և կրթական բաժնի տնօրեն Պյեռ Սիրակուզային: Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և ՌեԱ փառատոնի հիմնադիր, երգիծանկարիչ Վրեժ Քասունին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի […] ...

Վարչապետը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

18:18 10.04.2025

Վարչապետը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Այն հրապարակվել է Կառավարության կայքում։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից […] ...

Տնտեսական աճ և 0.3% գնաճ 2025-ին. ԱԶԲ-ի կանխատեսումները

18:12 10.04.2025

Տնտեսական աճ և 0.3% գնաճ 2025-ին. ԱԶԲ-ի կանխատեսումները

2025 թվականին Հայաստանում հնարավոր է 5 տոկոս տնտեսական աճ և 3 տոկոս գնաճ, 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ, երեկ հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը: Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և դրա հնարավոր ազդեցություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

18:06 10.04.2025

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ խտրականության դեմ պայքարի, ընտանեկանև […] ...

SHANTNEWS

18:00 10.04.2025

SHANTNEWS

Լարսը բեռնատարների համար փակ է

17:54 10.04.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

BACK_TO_TOP