Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը, «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+21.09 oC

Երևանում բախվել են «Chevrolet Volt»-ը, «Nissan Rogue»-ը և «Opel Zafira»-ն

19:06 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ «Հույսի ավան» թաղամասի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Սուսաննա Ա․-ի վարած «Chevrolet Volt», 35-ամյա Օհան Խ․-ի վարած «Opel Zafira» և 25-ամյա Հայկ Մ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակին և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

18:18 10.04.2025

Վարչապետը հայտարարել է Հանրային խորհրդի կազմավորման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել Հանրային խորհրդի կազմավորման մասին։ Այն հրապարակվել է Կառավարության կայքում։ Վարչապետը հայտնել է, որ սահմանված կարգով ընտրված Հանրային խորհրդի 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության քննարկմանը։ «Կառավարության 2025 թվականի ապրիլի 9-ի N 389-Ա որոշմամբ Հանրային խորհրդի նախագահ է նշանակվել Արայիկ Խզմալյանը։ 2025 թվականի ապրիլի 10-ից […] ...

Տնտեսական աճ և 0.3% գնաճ 2025-ին. ԱԶԲ-ի կանխատեսումները

18:12 10.04.2025

Տնտեսական աճ և 0.3% գնաճ 2025-ին. ԱԶԲ-ի կանխատեսումները

2025 թվականին Հայաստանում հնարավոր է 5 տոկոս տնտեսական աճ և 3 տոկոս գնաճ, 2026-ին այս ցուցանիշներում ակնկալվում են նվազումներ, երեկ հրավիրած ամփոփիչ ասուլիսում այս կանխատեսումներն է արել Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը: Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրից և դրա հնարավոր ազդեցություններից: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

18:06 10.04.2025

ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարն ընդունել է ԵՄ փորձագիտական խմբին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը և աշխատակազմի ներկայացուցիչներն ապրիլի 9-ին հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ ներքին անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, ներառյալ՝ խտրականության դեմ պայքարի, ընտանեկանև […] ...

SHANTNEWS

18:00 10.04.2025

SHANTNEWS

Լարսը բեռնատարների համար փակ է

17:54 10.04.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:50 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ ...

BACK_TO_TOP