Հայտնի են ՆԳՆ արագ շախմատի առաջնության 2025 թվականի հաղթողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+21.09 oC

Հայտնի են ՆԳՆ արագ շախմատի առաջնության 2025 թվականի հաղթողները

18:55 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 31-ից ապրիլի 2-ն անցկացվել է ՆԳ նախարարության արագ շախմատի 2025 թվականի առաջնությունը:

Թիմային հաշվարկում երրորդ տեղը գրավել է Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի, երկրորդը` Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության թիմը: Հաղթողի կոչումը նվաճել է Ոստիկանության զորքերի հավաքականը:

Անհատական պայքարում երրորդ տեղը գրավել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայող Երվանդ Ադոնցը, երկրորդը` Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի աշխատակից Միքայել Գրիգորյանն էր, իսկ 1-ին տեղը գրավել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության աշխատակից Հովհաննես Մաթևոսյանը:

Հաղթողներին և մրցանակակիրներին պարգևները հանձնել է Մարդկային ռեսուրսների կառավարման վարչության մարտական և ֆիզիկական պատրաստվածության բաժնի պետ Արմեն Մկրտչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բեռնատարների համար փակ է

17:54 10.04.2025

Լարսը բեռնատարների համար փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

17:50 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ ...

Տուգանքը 20% նվազ վճարելու խրախուսական համակարգի մասին հիշեցում՝ առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագիր կնքողների համար

17:46 10.04.2025

Տուգանքը 20% նվազ վճարելու խրախուսական համակարգի մասին հիշեցում՝ առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագիր կնքողների համար

ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից ներդրվել է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքները 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգ։ Խրախուսական այս նորմից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգի ակտիվացումն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով պակաս։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանված լինելու պարագայում […] ...

Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը

17:40 10.04.2025

Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը

Գործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը ամբողջապես կարգավորված չէ: Ներկայում մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն: Այս հանգամանքով պայմանավորված, երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար: Առաջարկվող նոր […] ...

73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել

17:32 10.04.2025

73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները […] ...

Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջը

17:24 10.04.2025

Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջը

Կառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի […] ...

BACK_TO_TOP