18:37 03.04.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարտի 26-ից Հայաստանի նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ, Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով անհատական ցուցահանդեսը:
Ցուցադրության են ներկայացված նկարչի 50 աբստրակտ ստեղծագործություններ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի նկարիչների միություն, որտեղ հեղինակի ուղեկցությամբ ծանոթացել ցուցադրությանը։
Ներկայացնելով գործերը՝ Սուրեն Սաֆարյանը նշել է՝ ամենադժվար ոճն աբստրակտ արվեստն է. «Աբստրակտ գործը զուտ ներկերը և ձևերը տեղադրելու հմտությունը չէ։ Դա ճանապարհ է՝ անկումներով ու հաղթանակներով լի, ապրելու ճանապարհ․․․»:
Շրջայցից հետո տեղի է ունեցել «Աբստրակտ արվեստը որպես 20-րդ դարի ֆենոմեն. նոր իրականության ռեալիզմը» թեմայով դասախոսություն՝ նվիրված Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսին։
Դասախոսության շրջանակում ցուցահանդեսի համադրող, արվեստաբան Աննա Գալստյանը ներկայացրել է աբստրակտ արվեստին առնչվող մի շարք թեմաներ։ Արծարծվել են հարցեր՝ արվեստում առաջին աբստրակտ աշխատանքի, աբստրակցիոնիզմի օրրանների, հայ աբստրակցիոնիզմի կայացման վրա ազդեցություն թողած արվեստագետների և իրադարձությունների վերաբերյալ:
Սուրեն Սաֆարյանի «Բնության փոխակերպում» խորագրով ցուցահանդեսը Հայաստանի նկարիչների միությունում կգործի մինչև ապրիլի 4-ը:
Այցի շրջանակում Դանիել Դանիելյանն ու Սուրեն Սաֆարյանը քննարկել են Հայաստանի նկարիչների միության գործունեությանն առնչվող հարցեր:
17:32 10.04.2025
73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները […] ...
17:24 10.04.2025
Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջըԿառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի […] ...
17:18 10.04.2025
Գայի պողոտայում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնինԱյսօր՝ ապրիլի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Երևանի բնակիչ 23-ամյա Արայիկ Ա.-ն իր վարած «Mercedes E350» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտա 24/3 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 51-ամյա Գայանե Գ.-ին: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության […] ...
17:12 10.04.2025
Հաստատվել են քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններըԿառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնները: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում սահմանված չեն քաղաքաշինության բնագավառի պատասխանատու մասնագետի էթիկայի կանոններ, չի իրականացվում պատասխանատու մասնագետի էթիկայի կանոնների խախտման բացահայտման և համապատասխան միջոցառումների ձեռնարկման գործընթաց: Սահմանված էթիկայի կանոնները տարածվում են ինչպես հանրության, գործընկերների և այլոց հարաբերությունների վրա, այնպես էլ պատասխանատու մասնագետի գործունեությամբ պայմանավորված կամ դրանից […] ...
17:06 10.04.2025
Կառավարությունն ընդունել է «Ինժեներական քաղաք» ծրագրի վերաբերյալ որոշումԿառավարությունն ընդունել է որոշում՝ «Ինժեներական քաղաք» ծրագրի, մասնավորապես՝ ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչի վերաբերյալ: Հարցը ներկայացրել է նշել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և նշել. «Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոթեր են առկա: Եվ երկրորդ՝ վերջին ամիսների ընթացքում ԲՏԱ նախարարությունը ստացել է […] ...
17:00 10.04.2025
Աբովյան քաղաքի մսուր-մանկապարտեզին և գեղարվեստի դպրոցին հատկացված հողամասերը կեղծ աճուրդ-վաճառքների միջոցով փաստացի ձեռք է բերել Աբովյան համայնքի նախկին ղեկավարըԴատախազը 2025 թվականի ապրիլի 10-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ի և այլոց վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ 2015-2021 թվականների ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, նույն համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական ծրագրերի, առողջապահության և տեղեկատվության բաժնի պետ Ա.Զ.-ի և իր աներորդու կնոջ՝ […] ...