Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը

18:30 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստը:

Օրակարգի շրջանակում քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման ընթացքը:

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նախ անդրադարձել է ռազմավարական ծրագրի գերակայություններին և ներկայացրել այն աշխատանքները, որոնք իրականացվել են այդ ուղղություններով: Արփինե Սարգսյանի ներկայացմամբ, իրականացված միջոցառումներն ուղղված են եղել քաղաքացիական վերահսկողության ներքո գործող ոստիկանության կառուցվածքային և ֆունկցիոնալ համակարգի վերջնական ձևավորմանը, մարդկային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ նոր մոտեցումների ներդրմանը, բարեվարքության ամրապնդմանն ու հանրային հաշվետվողականությանը, կրթական միջավայրի բարելավմանը, արդի մարտահրավերներին դիմակայող պրոֆեսիոնալ ոստիկանական համակարգի ձևավորմանը, ոստիկանական ծառայությունների շրջանակներում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության պատշաճ ապահովմանը, ոստիկանության հանդեպ հանրային վստահության աստիճանի լավարկմանը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Նշվել է, որ ռազմավարական ծրագրի կատարողականը թվային տվյալներով հետևյալն է՝ 2024թ. համար նախատեսված 25 միջոցառումից կատարվել է 24-ը, 1-ը կատարվել է մասնակի:

Անդրադարձ է կատարվել թվայնացման ոլորտում իրականացված աշխատանքներին, նշվել է, որ սահմանվել են հանրային ծառայությունների մատուցման որակի չափորոշիչները, մշակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության 2025 թվականի տարեկան միջոցառումների ծրագիրը, իրականացվել է շենքային պայմանների համալիր վերլուծություն, մեկնարկել և իրականացվում է «Մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումներ» ծրագիրը: Ըստ զեկույցի, արդեն գործում է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրը՝ քաղաքացիական կառավարմամբ, որը դիտարկվում է նաև որպես հետազոտական հաբ: Պարեկային ծառայության զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքում այն գործում որպես արտաքին ծառայության նոր և ժամանակակից մոդել: Զեկուցվել է, որ իրականացված միջոցառումների արդյունքում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների ընդհանուր թիվը, աճել է իրավախախտումների բացահայտումը: Միջոցառումներ են իրականացվել նաև քրեական ոստիկանության, համայնքային ոստիկանության զարգացման, օպերատիվ աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նշվել է, որ վերափոխվել են ոստիկանության զորքերը, ձևավորվել է ոստիկանության գվարդիան: Ըստ 2024թ․ անցկացված սոց. հարցումների, ոստիկանության նկատմամբ հանրային վստահության մակարդակը կազմում է 72%:

Նիստի ընթացքում ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ ոստիկանության բարեփոխումներին ուղղված միջոցառումների, մասնավորապես՝ ոստիկանության ինստիտուտի գործունեության կատարելագործման և կարողությունների բարելավման վերաբերյալ:

Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևորել է բարեփոխումների գործընթացի շարունակականությունը՝ հիմնվելով իրականացված միջոցառումների արդյունքների վրա: Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծել է գաղափարախոսական ուղերձի կարևորությունը բարեփոխումների իրականացման ճանապարհին.

«Շատ կարևոր է, թե պետությունն ինչ է ասում իր ոստիկանին, իր աշակերտին, իր քննիչին, իր պաշտոնյային: Գաղափարախոսական աշխատանքը շատ կարևոր է, այդ թվում՝ նաև քաղաքացի-ոստիկան հարաբերությունների առումով»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ինտերի» հասունությունը տպավորում է․ Ռաֆայել Բենիտես

19:54 10.04.2025

«Ինտերի» հասունությունը տպավորում է․ Ռաֆայել Բենիտես

«Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բավարիա» – «Ինտեր» խաղից հետո խոսել է թիմի մարզավիճակի ու խաղամակարդակի մասին. ««Ինտերը» տպավորիչ հասունությամբ մոտեցավ մյունխենցիների դեմ առաջին խաղին: Լաուտարոյի գոլը զայրույթի ու դաժանության դրսևորում էր, նրանք գերազանց օգտվեցին մրցակցի թույլ կողմերից: Արտասովոր է, որ առանց Դիմարկոյի, Դյումֆրիսի, Թարեմիի ու Զելինսկիի Ինձագիի թիմը ցույց […] ...

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

19:50 10.04.2025

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ Ա. Կ.-ն մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու […] ...

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման

19:44 10.04.2025

Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման

Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։ Քննարկումը կհեռարձակվի ուղիղ։ ...

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

19:40 10.04.2025

Գայանե Շահնազարյանն ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ

ՀՀ ներկայացուցիչ՝ ՇՄՆ «Հիդրոօդերևաութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը ընտրվել է ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի նախագահ՝ երկու տարի ժամկետով։ Գայանե Շահնազարյանը 2018 թվականից ՄԱԿ ԵՏՀ «Շրջակա միջավայրի մոնիթորինգ և գնահատում» աշխատանքային խմբի անդամ է։ 2025 թվականի ապրիլի 10-ին Աշխատանքային խմբի 27-րդ նստաշրջանում տեղի են ունեցել Աշխատանքային խմբի […] ...

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

19:35 10.04.2025

Թրամփը Ալիևին ուղղված նամակում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանն ուղղված քայլերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նովրուզի տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ողջունելով խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի գործադրած ջանքերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհավորական ուղերձը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Ողջունում ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Ադրբեջանի և Հայաստանի քայլերը»,- նշված է նամակում։ Նա նաև նշել է, որ սպասում է առաջիկա տարիներին հնարավոր […] ...

2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է

19:25 10.04.2025

2024 թվականին բանակում գրանցված հանցագործությունների թիվը զգալիորեն նվազել է

Ռազմական ոստիկանության Հերթապահ մաս ստացված 2986 հաղորդագրությունից հանցակազմ է պարունակել 1359-ը: 2023 թվականին ստացվել էր 3493 հաղորդագրություն, 1392-ը՝ հանցակազմի հատկանիշներով: Դեպքերից միայն 23-ն է եղել առանձնապես ծանր հանցատեսակ, նվազումը՝ շուրջ 63 տոկոս: Աճ է արձանագրվել միայն ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...

BACK_TO_TOP