18:16 03.04.2025
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 3-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Ումանգ Ռավաթը, նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանը, Լիլյա Սիրականյանը և Էդգար Զաքարյանը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ կառավարության և ԱՄՀ միջև համագործակցության հեռանկարները, վերջին շրջանում Հայաստանի տնտեսության զարգացման միտումները, տնտեսության դիվերսիֆիկացմանն ուղղված քայլերը, ոլորտի զարգացման միտումները, առկա ռիսկերն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Թեմաների թվում էին նաև արտահանման ռազմավարությունը և դրա շրջանակներում քաղաքականության առաջնահերթությունները, ռազմավարության իրականացումը, միջազգային գործընկերների ներգրավվածությունը և ներդրումների արդյունավետ կառավարումը։
Առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերի արդյունավետության հարցին,
Հայաստանում իրականացվող խոշոր ներդրումային ծրագրերին։
17:54 10.04.2025
Լարսը բեռնատարների համար փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ ...
17:50 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Դիլիջանի ոլորաններում մառախուղ է։ ...
17:46 10.04.2025
Տուգանքը 20% նվազ վճարելու խրախուսական համակարգի մասին հիշեցում՝ առցանց եղանակով ԱՊՊԱ պայմանագիր կնքողների համարՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից ներդրվել է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքները 20 տոկոսով նվազ վճարելու բոնուսային համակարգ։ Խրախուսական այս նորմից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգի ակտիվացումն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոսով պակաս։ Օրինակ՝ 5000 դրամ տուգանված լինելու պարագայում […] ...
17:40 10.04.2025
Հաստատվել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգըԳործադիրը հաստատել է մշակութային արժեքների կրկնակի փորձաքննության կարգը: Հիմնավորման համաձայն՝ մշակութային արժեքների արվեստաբանական և մշակութաբանական փորձաքննության իրավական դաշտը ամբողջապես կարգավորված չէ: Ներկայում մշակութային արժեքների արտահանման դեպքում լիազորված պետական մարմինը իրավասություն չունի պահանջելու մշակութային արժեքի կրկնակի փորձաքննություն: Այս հանգամանքով պայմանավորված, երբեմն շրջանառվում են մշակութային արժեքների փորձագիտական եզրակացություններ, որոնք տրված են ոչ բնօրինակ ստեղծագործությունների համար: Առաջարկվող նոր […] ...
17:32 10.04.2025
73-ամյա տղամարդու բնակարանի խուզարկությամբ 12 հրազեն և զինամթերք է հայտնաբերվելՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողներն ապրիլի 2-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Բելինսկու փողոցի բնակիչ 73-ամյա տղամարդը տանն ու կից շինություններում ապօրինի պահում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց, ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Ապրիլի 5-ին ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները […] ...
17:24 10.04.2025
Կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջըԿառավարության որոշմամբ Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի և Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանի միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ: Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում ներկա պահին սովորում են շուրջ 247 ուսանող՝ 7 մասնագիտություններով: Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարանն ունի ուսումնական գործընթացի կազմակերպման համար մի քանի […] ...