19:54 03.04.2025
Արագածոտնի մարզի պարեկները ապրիլի 1-ին Աշտարակ քաղաքի Նարեկացու փողոցում ամրագոտին չկապելու համար կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի ավտոմեքենա: Այդ ընթացքում Տաշիրի բնակիչ 22-ամյա ուղևորը մեքենայից տոպրակ է նետել, ինչը պարեկները նկատել են։ Նետված տոպրակից ընկել է լիցքավորված փամփուշտատուփ, իսկ տոպրակի մեջ նկատվել է հրազենի նմանվող առարկա:
Վարորդն ու ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են համայնքային ոստիկանության Աշտարակի բաժին, իսկ ավտոմեքենան՝ նույն բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
22-ամյա ուղևորը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:51 17.04.2025
«Նյուքասլը» բարձրանում է ԱՊԼ-ի 3-րդ տեղ17:00 17.04.2025
Քննարկվել է խտրական խոսույթի և ատելության խոսքի տարածումն առցանց տիրույթում և մեդիադաշտումՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանն ապրիլի 16-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Խտրականության դեմ պայքարի վարչության Ներառականության և խտրականության դեմ արգելքի ծրագրերի բաժնի ղեկավար Թորսթեն Աֆլերբախին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Հակոբ Գաբրիելյանին։ Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է երկրում իրավահավասարության […] ...
16:54 17.04.2025
Արման Եղոյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանինՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 17-ին ընդունել է մեր երկրում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Ողջունելով դեսպանին՝ Արման Եղոյանը նշել է, որ Հունաստանը կարեւոր գործընկեր է Հայաստանի համար թե՛ երկկողմ հարաբերությունների մակարդակում, թե՛ որպես ԵՄ անդամ երկիր: Այս համատեքստում Արման Եղոյանը հիշատակել ու հաջողված է գնահատել Եվրոպական […] ...
16:48 17.04.2025
Հարկ վճարողի օրվան ընդառաջ ՊԵԿ-ում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողությունՀարկ վճարողի օրվան ընդառաջ Պետական եկամուտների կոմիտեում կազմակերպվել է շնորհակալագրերի և հուշանվերների հանձնման արարողություն։ Հայաստանում հարկ վճարելու մշակույթի զարգացման և բարեխիղճ հարկ վճարողներին խրախուսելու նպատակով շնորհակալագիր և հուշանվեր են ստացել 2025 թվականին Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիրն առաջինը լրացրած, սոցիալական ծախսի փոխհատուցումն առաջինը հետ ստացած և առաջին լրացուցիչ հարկ հայտարարագրած անձինք։ Բացի այդ, ՊԵԿ-ի կողմից շնորհակալագիր […] ...
16:42 17.04.2025
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու. ՓաշինյանՀայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ ամբիոնից այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ասելիքն է մեր ճակատագիրը կառավարելու առաջնային գործիքը: Իսկ մենք ասում ենք՝ Հայաստան-Ադրբեջան նոր սրացում և նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-ասել է Փաշինյանը: Իսկ, թե ինչպե՞ս՝ վարչապետն ընդգծել է, որ […] ...
16:36 17.04.2025
Առողջապահության նախարարը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ ԶեյնալյանինՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ բժշկական և վարչական աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին։ Նախարար Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Արման Հովակիմյանին և ամբողջ թիմին՝ կատարած մեծ աշխատանքի համար։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Զեյնալյանին էլ մաղթել է հաջողություններ առաջիկա ծրագրերում ու աշխատանքում։ ...
16:30 17.04.2025
Ընդերքի ապօրինի արդյունահանման հետևանքով պետությանը պատաճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս․ կան ձերբակալվածներՀամայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 72-ամյա տղամարդը, խախտելով ընդերքի օգտագործման պահանջները, առանց պետական հաշվառման և գրանցման, իրացնելու նպատակով արդյունահանել է ավելի քան երկու հազար խորանարդ մետր ավազակոպճային խառնուրդ ու գլաքար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Ապրիլի 8-ին համայնքային ոստիկաններն այցելել են Արաքս գյուղ ու […] ...