Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամները հանդիպել են Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակության հետ

16:17 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի եւ Վիետնամի միջեւ հաստատվել են բարեկամական հարաբերություններ, շարունակաբար զարգացող քաղաքական երկխոսություն եւ սերտ համագործակցություն բազմակողմ հարթակներում. ասել է ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը՝ ողջունելով Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Ազգային ժողովում:

Խոսելով Վիետնամում 2013 թվականից դեսպանության ունենալու կարեւորության մասին՝ բարեկամական խմբի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ Հայաստանում Վիետնամի դեսպանություն ունենալը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանը:

«Չնայած վերջին տարիներին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը զգալի աճել է, բայց մենք ձգտում ենք առավել մեծացնել հայկական ապրանքների արտահանումը Վիետնամ»,- նշել է Հասմիկ Հակոբյանը:

Բարեկամական խմբի ղեկավարի խոսքով երկու երկրների միջեւ զբոսաշրջային հոսքերի խթանմանը կնպաստեն մուտքի վիզաների պահանջի փոխադարձաբար վերացմանը եւ օդային հաղորդակցություններին վերաբերող համաձայնագրերի ստորագրումը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Վիետնամի միջեւ ուղիղ չվերթների հաստատումը:

Պատգամավորը կարեւորել է Վիետնամի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ստեղծումը եւ երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու պատրաստակամություն հայտնել: Նա խոսել է նաեւ մի շարք ոլորտներում գործակցության խորացման ներուժի իրացման անհրաժեշտության մասին:

Հասմիկ Հակոբյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: «Չնայած մարտահրավերներին՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին»,- փաստել է նա:

Բարեկամական խմբի ղեկավարը բարձրաձայնել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց հարցը:

«Վիետնամի կառավարությունը միշտ բարձր է գնահատել Հայաստանի աջակցությունը, հատկապես այն ժամանակ, երբ պայքարում էինք մեր անկախության համար»,- նշել է Վիետնամի ԱԺ նախագահը: Նա կարեւորել է տարբեր ուղղություններով հարաբերությունների խորացումը, բարձր մակարդակի փոխայցերը: Չան Թան Մանը հույս է հայտնել, որ Վիետնամը կկարողանա կամուրջ հանդիսանալ Հայաստանի հարաբերություններն ասիական երկրների հետ խորացնելու հարցում:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը՝ հյուրը նշել է, որ իրենք սերտորեն կաշխատեն՝ նպաստելու խաղաղության օրակարգի առաջմղմանը:

Վիետնամի ԱԺ նախագահը եւս կարեւորել է Հայաստանում Վիետնամի դեսպանատուն բացելու հարցը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացումը:

Խոսելով խորհրդարանական գործակցությունից՝ Չան Թան Մանն ընդգծել է, որ բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի խորացել խորհրդարանական բարեկամությունն ու համագործակցությունը:

Ապրիլի 3-ին կայացած հանդիպմանը մասնակցել են ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի անդամներ Գեղամ Նազարյանը, Մարիամ Պողոսյանը, Արուսյակ Մանավազյանը եւ պատգամավորներ Նարեկ Բաբայանը, Սոնա Ղազարյանը, Տիգրան Պարսիլյանը, Արմեն Խաչատրյանը եւ Ալխաս Ղազարյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

11:21 10.04.2025

Օմանում Հայաստանը դեսպանություն կունենա

Կառավարության որոշմամբ՝ Օմանի Սուլթանությունում (նստավայրը՝ Մասկատ) Հայաստանի Հանրապետության դեսպանություն կստեղծվի: Հիմնավորման մեջ նշված է, որ Հայաստանի Հանրապետության և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները վերջին տարիներին զարգանում են դինամիկ կերպով: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից: «Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, […] ...

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

11:15 10.04.2025

ՊՍԺ-ի կամային հաղթանակը «Ստադ դե Ֆրանսում»

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում ՊՍԺ-ն «Ստադ դե Ֆրանս» ստադիոնում 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ասթոն Վիլայի» նկատմամբ։ Հյուրերին 35-րդ րոպեին առաջ Է մղել Մորգան Ռոջերսը։ 4 րոպե անց հեռվից հարվածով գոլ է խփել 19-ամյա Դեզիրե Դուեն ու հավասարեցրել հաշիվը։ Լուիս Էնրիկեի թիմի երկրորդ գոլը 49-րդ րոպեին խփել է Խվիչա Կվարացխելիան, իսկ հանդիպման վերջակետը […] ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

11:09 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավորից բռնագանձել 15 անշարժ գույք, ավելի քան 6 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի ապրիլի 3-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք՝ Երևանում, 6 անշարժ գույք՝ Ավշար […] ...

Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել

11:00 10.04.2025

Սիսիանցի տղամարդու տանը կից խորդանոցում մեծ քանակությամբ մարիխուանա է հայտնաբերվել

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Սիսիան քաղաքի բնակիչ 51-ամյա տղամարդը տանը մեծ քանակությամբ մարիխուանա տեսակի թմրամիջոց է պահում: Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ապրիլի 8-ին 51-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող 250 գրամից ավելի դեղնականաչավուն զանգված: Տղամարդը հայտնել է, որ […] ...

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

10:53 10.04.2025

Ռուսաստանի և ԱՄՆ պատվիրակությունները ժամանել են Ստամբուլ՝ բանակցությունների վայր

Ռուսաստանից և ԱՄՆ-ից պատվիրակություններ են ժամանել Ստամբուլում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության շենք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Ռուս բանակցողները ժամանել են տեղական ժամանակով 09:25-ի սահմաններում: Ամերիկյան կողմը ժամանել է 5 րոպե անց։ Սպասվում է, որ բանակցությունները կսկսվեն ժամը 10:00-ին։ ...

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

10:41 10.04.2025

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...

BACK_TO_TOP