Կբարելավվեն պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

Կբարելավվեն պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքները

15:55 03.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարությունը փոփոխություններ է կատարել պետբյուջեից իրավաբանական անձանց սուբսիդիաների և դրամաշնորհների տրամադրման կարգում։ Գործող կարգի համաձայն՝ սուբսիդիաներն ուղղված են այնպիսի ծրագրերի ֆինանսավորմանը, որտեղ պետությունը փոխհատուցում է կազմակերպությունների կրած վնասի մի մասը, եթե վերջիններս ներմուծում, արտահանում, արտադրություն, աշխատանքների կատարում կամ ծառայությունների մատուցում են իրականացնում գնային սահմանափակումներով։

Ըստ հիմնավորման՝ ներկայումս գործող կարգում բացակայում է այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտար փոխհատուցել իրականացված աշխատանքների դիմաց կազմակերպության կատարած ծախսերը, օրինակ՝ ներդրումային ծրագրին առնչվող ճանապարհների, ջրագծերի կառուցման և այլ ենթակառուցվածքների հասանելիության ապահովման հետ կապված ծախսերը։ Ներկայում գործող ընթացակարգերով մասնավոր ներդրողների կողմից ներդրումային ծրագրերի շրջանակներում ենթակառուցվածքների կառուցման ծախսերի փոխհատուցման մեխանիզմներ առկա չեն։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն կտա Կառավարությանը սուբսիդավորել ներդրումային նախագծերի մեջ պարունակվող ենթակառուցվածքների ստեղծման կամ բարելավման բաղադրիչը, որն ազդում է արտադրության մակարդակի վրա: Վարկի, լիզինգի և դրանց տոկոսադրույքների մասով նախագծում կատարվող լրացումները թույլ կտան ամբողջացնել սուբսիդիայի տրամադրման շղթան՝ աջակցության ծրագիր, դրա հիման վրա սուբսիդիայի հատկացում, սուբսիդիայի տրամադրման կարգին համաձայն պայմանագրի կնքում և հաշվետվության կազմում:

Փոփոխություններն ուղղված են պետբյուջեից տրամադրվող սուբսիդիաների միջոցով ՀՀ ենթակառուցվածքների բարելավմանը։ Ներդրողներն իրենց միջոցներով կիրականացնեն ենթակառուցվածքային աշխատանքներ (օրինակ՝ ճանապարհներ, ջրագծեր), իսկ պետությունը այդ ծախսերի փոխհատուցումը կիրականացնի որպես սուբսիդիա։ Արդյունքում, ակնկալվում է, որ նոր կարգավորումները կխթանեն ներդրումները՝ նպաստելով դրանց շրջանակներում իրականացվող ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալվում է նաև, որ նոր կարգավորումները կհստակեցնեն վարկերի և լիզինգի մասով պետական աջակցության տրամադրման մեխանիզմները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP