15:50 03.04.2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների ընտրության և նշանակման կարգի փոփոխությունների նախագիծը: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ հանրակրթության ոլորտի բարեփոխումերի շարքում առանձնահատուկ կարևորություն ունի կառավարման արդյունավետության բարելավումը: Այդ նպատակով դպրոցի բովանդակային կառավարումը տարանջատվել է վարչատնտեսական կառավարումից, իսկ տնօրենների համար սահմանվել են բովանդակային նոր պահանջներ:
Մասնավորապես, ներդրվել է տնօրենների նշանակման եռափուլ համակարգ, որի շրջանակում հավակնորդները նախ անցնում են հավաստագրման գործընթաց, այնուհետև ներկայացնում են զարգացման ծրագիր այն հաստատության համար, որի կառավարումը ստանձնելու հայտ են ներկայացրել: Հավակնորդի ներկայացրած ծրագիրը անցնում է անկախ փորձաքննություն, որն իրականացվում է մրցույթով ընտրված կազմակերպության կողմից: Եթե ծրագիրը ստանում է դրական եզրակացություն, վերջին՝ երրորդ փուլում հավակնորդը մասնակցում է հարցազրույցի՝ ԿԳՄՍ նախարարության և լիազոր մարմինների համատեղ հանձնաժողովում:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 2023 թվականից մեկնարկած այս գործընթացն ի հայտ է բերել բազմաթիվ խնդիրներ: Մասնավորապես, այս պահին արդեն 437 դպրոցներ (հանրակրթական դպրոցների շուրջ 32%-ը) անցել են կառավարման նոր մոդելին, որոնցից տնօրեններ են նշանակվել 138 դպրոցներում:
«Զարգացման ծրագրերի փորձաքննության գործընթացը դրական հաղթահարում է հավակնորդների շուրջ 13%-ը, իսկ հարցազրույցի փուլը դրական է հաղթահարում նախորդ փուլը դրական հաղթահարածների շուրջ 38%-ը: Այս փաստերը վկայում են, որ ոլորտում կարողությունների զարգացման լուրջ խնդիրներ կան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նա նաև տեղեկացրել է՝ նախորդ տարեվերջին «Հանրակրթության մասին» օրենքում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տալիս տնօրեն գործուղել այն հաստատություններ, որոնք տևական ժամանակ տնօրեն չեն ունենում հավակնորդների բացակայության կամ դրական արդյունք չունենալու պատճառով:
Ժաննա Անդրեասյանը նշել է՝ գործուղման կարգն արդեն ներկայացվել է հանրային քննարկման: Միաժամանակ վերլուծվել են նշանակման ընթացիկ կարգերի լավարկման հնարավորությունները. ընդունված որոշումը նպատակ ունի առավել արդյունավետ կարգավորումներ սահմանելու մասնավորապես զարգացման ծրագրերի փորձաքննության և տնօրենների նշանակման գործընթացում՝ հիմնվելով այս ընթացքում արձանագրված որոշակի խնդիրների վերլուծության վրա:
Առաջարկվող փոփոխություններով սահմանվել են համապատասխան դրույթներ՝ փորձաքննության ընթացքում զարգացման ծրագրի վերաբերյալ տվյալների փոխանցման, արտահոսքի, հրապարակման կամ հավակնորդի հետ համագործակցության, կամ փորձաքննող մյուս կազմակերպության (կազմակերպությունների) հետ փոխհամաձայնեցված գործունեության մասին տեղեկության առկայության և համապատասխան մարմինների կողմից տեղեկության ստուգման արդյունքներից կախված, կամ հարցազրույցի ընթացքում զարգացման ծրագրի բաղադրիչից բացասական գնահատվելու դեպքում ծրագիրը փորձաքննող կազմակերպության հետ կնքված պայմանագիրը կարող է լուծվել:
Ըստ նոր փոփոխության՝ զարգացման ծրագրի դրական եզրակացություն ունենալու, սակայն հարցազրույցի փուլը 2 անգամ չհաղթահարելու դեպքում տնօրենի հավակնորդը պետք է նորից զարգացման ծրագիր ներկայացնի, եթե մասնագիտական հանձնաժողովը բացասական է գնահատել զարգացման ծրագրի այս կամ այն բաղադրիչը:
«Հարցազրույցի ընթացքում երբեմն պարզ է դառնում, որ հավակնորդն առնվազն չի հանդիսանում զարգացման ծրագրի հեղինակը: Նման դեպքերի համար կունենանք արդյունավետ արձագանքելու եղանակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Ըստ նոր կարգավորման՝ զարգացման ծրագրի գնահատումը կիրականացվի 2 բաղադրիչով՝ բովանդակություն և աշխատանքի ինքնուրույնություն:
Ներկայացնելով հաջորդ փոփոխությունը՝ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ հավակնորդին տնօրենի պաշտոնում նշանակվելու հնարավորություն կընձեռվի փորձաշրջանով: Հանձնաժողովի առնվազն 5 անդամի կողմից դրական եզրակացություն ստացած մասնակիցը կհամարվի հարցազրույցի փուլը հաղթահարած և լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կնշանակվի 5 տարի ժամկետով՝ առանց փորձաշրջանի: Հանձնաժողովի անդամների 4 դրական եզրակացության դեպքում հավակնորդը լիազոր մարմնի կողմից տնօրենի պաշտոնում կարող է նշանակվել 5 տարի ժամկետով՝ 1 տարի փորձաշրջանով:
«Հնարավորություն կունենանք հեռանկարային դիտարկվող հավակնորդներին, որոնք բավարար պատկերացում ունեն հաստատության զարգացման վերաբերյալ, սակայն դեռ չունեն կառավարման մեծ փորձառություն, աշխատելու հնարավորություն տալ՝ փորձաշրջանով: Փորձաշրջանի արդյունքով կորոշվի նրանց հետագա պաշտոնավարման հարցը»,- տեղեկացրել է Ժաննա Անդրեասյանը:
Փորձաշրջանի ընթացքում կազմակերպական, զարգացման ծրագրի իրականացման, մասնագիտական կամ աշխատանքային այլ գործունեությանն աջակցելու նպատակով (առնվազն 2 ամիսը մեկ անգամ տվյալ հաստատություն այցելելու պահանջով) նշանակվում է փորձաշրջանի ղեկավար, որը նախարարի հրամանով հաստատված մենթոր դպրոցների ցանկում ընդգրկված՝ տվյալ տարածաշրջանի մենթոր դպրոցի տնօրենն է կամ մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ տվյալ տարածաշրջանի այլ դպրոցի տնօրեն, կամ համապատասխան լիազոր մարմնի կրթության ոլորտը համակարգող վարչության մասնագետ: Փորձաշրջանի ավարտից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում փորձաշրջանի ղեկավարը գնահատում է փորձաշրջանի ընթացքում տնօրենի կատարած աշխատանքները:
Տնօրենի ներկայացրած կատարողական հաշվետվության վերաբերյալ դրական եզրակացության և ղեկավարի դրական գնահատման արդյունքով և մասնագիտական հանձնաժողովի որոշմամբ՝ տնօրենը համարվում է փորձաշրջանն անցած (դրական է համարվում 18 և ավելի միավորը): Կատարողականի բացասական եզրակացության կամ փորձաշրջանի ղեկավարի, կամ մասնագիտական հանձնաժողովի բացասական գնահատման դեպքում տնօրենը չի համարվում փորձաշրջանն անցած:
10:41 10.04.2025
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսված է իր այցը տարածաշրջան, որը կծառայի խաղաղության և անվտանգության օրակարգինԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում Տաշքենդում հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիա Կաումայի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում խաղաղությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ չնայած խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտին՝ Ադրբեջանը լրացուցիչ նախապայմաններ է առաջադրում, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ գործունեության դադարեցման վերաբերյալ: Արհեստական […] ...
10:24 10.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 10-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 426 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 434․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․52 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․63 դրամ։ ...
10:17 10.04.2025
«Բարսելոնան» ջախջախել է «Բորուսիային»․ ՉԼ 1/4 եզրափակիչՉեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Բարսելոնան» սեփական դաշտում 4-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։ Դուբլ է գրանցել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ռաֆինյան ու Լամին Յամալը։ Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15-ին։ ...
10:08 10.04.2025
Արագյուղի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի «Արագյուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:00 10.04.2025
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը Ռուբիոյի հետ քննարկել է Գազայի և Ուկրաինայի իրավիճակըՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ քննարկել է երկու երկրների համատեղ ջանքերը՝ Ուկրաինայում, Գազայի հատվածում, Եմենում և Սուդանում հակամարտությունները լուծելու համար։ Այս մասին հայտնել է թագավորության արտաքին գործերի նախարարությունը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ համակարգման ամրապնդման և համատեղ գործողությունների ակտիվացման ուղիները, […] ...
09:58 10.04.2025
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը ԵԱ-ումՀայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցն ապրիլի 13-21-ը Քիշնևում կայանալիք Եվրոպայի առաջնությունում։ Հայաստանը մրցաշարին կմասնակցի 20 ծանրորդով` 10 տղամարդ, 10 կին։ Տղամարդիկ՝ Գառնիկ Չոլակյան (61 կգ) – ապրիլի 14` 20:00, Գոռ Սահակյան (73 կգ) – ապրիլի 16` 17:00, Ռաֆիկ Հարությունյան (81 կգ) – ապրիլի 17` 20:00, Մնացական Աբրահամյան (89 կգ) – ապրիլի […] ...