ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:47:52
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+9.09 oC

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

18:57 01.04.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։

«Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ։

Հաշվի առնելով Էստոնիայի հետ միջպետական համագործակցության ռազմավարական կարևորությունը և այցի նպատակը՝ պատվիրակության կազմում ներգրավվել են մի շարք գերատեսչությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Էդգար Մկրտչյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ապրիլի 1-ին մեկնարկել են նախատեսված աշխատանքային քննարկումները։ «e-Estonia Briefing» կենտրոնում ՀՀ պատվիրակության համար ներկայացվել է «Էստոնիայի թվային փոխակերպման ընդհանուր տեսություն» շնորհանդեսը, որի շրջանակում քննարկվել են թվային կառավարման հիմնական մեխանիզմները և դրանց արդյունավետ կիրառման ուղիները։ Այնուհետև պատվիրակությունն այցելել է «Proud Engineers»-ի գլխավոր գրասենյակ։

Հանդիպման ընթացքում «Proud Engineers»-ի հիմնադիր, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով առաջին տնօրեն Թաավի Կոտկան ներկայացրել է «Հանրային հատվածի ներգրավումը բարդ բարեփոխումների իրականացման գործընթացում» թեմայով զեկույցը՝ ընդգծելով բարեփոխումներին նպաստող մտածողության ձևավորման կարևորությունը և ներկայացնելով Էստոնիայի տվյալ ոլորտում ունեցած հաջողված փորձը:

Այնուհետև «Proud Engineers»-ի գլխավոր տեղեկատվական տեխնոլոգիաների գծով տնօրեն, Էստոնիայի կառավարության տեղեկատվական տեխնոլոգիաների գծով նախկին գլխավոր տնօրեն Անդրես Կյուտը հանդես է եկել «Հանրային հատվածի մարտահրավերները․ սխալներից խուսափելու և կայուն քաղաքականություն մշակելու ուղիներ» զեկույցով՝ ներկայացնելով պետական կառավարման ոլորտում կայուն քաղաքականության մշակման կարևոր մեխանիզմները։

Հանդիպմանը մասնակցել է նաև SK ID Solutions AS ընկերության գլխավոր տնօրեն Կալև Փիհլը, ով «Թվային ինքնության և վստահելի ծառայություններ» զեկույցում անդրադարձել է անվտանգ և արդյունավետ էլեկտրոնային ինքնության ու թվային ստորագրման լուծումներին։

Քննարկումների ավարտին «Proud Engineers»-ի և ԱՀԿ (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) eHealth փորձագետ Իգոր Բոսսենկոն ներկայացրել է «Կայուն և փոխգործունակ էլեկտրոնային առողջապահական էկոհամակարգի ձևավորում» թեմայով զեկույցը, որտեղ քննարկվել են թվային առողջապահական համակարգերի ներդրման փորձը և դրանց կիրառելիությունը։

Այցի շրջանակում, Հայաստանի և Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունների, Էստոնիայում ՀՀ դեսպանության և «Proud Engineers» ընկերության աջակցությամբ, նախատեսվում են նաև հանդիպումներ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետների, ինչպես նաև Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի (ESTDEV) ներկայացուցիչների հետ՝ քննարկելու երկկողմ հնարավոր համագործակցության նոր ուղիները», -ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասին

22:35 05.04.2025

Ինձ համար տարօրինակ է այն աժիոտաժը, որ սկսվել է Հայաստանում․ Թաթուլ Մանասերյանը՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերի մասին

Միացյալ Նահանգներն այսօրվանից կիրառում է ապրանքների ներմուծման մասշտաբային մաքսատուրքեր, որոնք չեն եղել անցյալ դարասկզբից ի վեր: ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր է սահմանում փոխադարձության սկզբունքով: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային տնտեսության ու մասնավորապես նաև Հայաստանի տնտեսության վրա։ Թեմայի շուրջ «Հեռանկարը» զրուցել է տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի հետ։ Ցանկում 185 երկիր է, այսինքն […] ...

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

22:23 05.04.2025

Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկայի միջև հուշագիր է ստորագրվել

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորած պատվիրակությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում է: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Հայկական կողմը այցելել է Գերմանիայի Հայդելբերգի համալսարանական կլինիկա, որտեղ հանդիպել է հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրգեն Դեբուսի հետ, ով նաև ճառագայթային ուռուցքաբանության և ճառագայթային թերապիայի բաժանմունքի բժշկական տնօրենն է: Գործընկերների հետ հանդիպման ժամանակ Լենա Նանուշյանն ընդգծել է, […] ...

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

22:12 05.04.2025

ԼՂ լուծարման հրամանագրի հրապարակումից հետո Ղարաբաղի բնակիչների իրավունքների հարցը դուրս է եկել կարգավորման օրակարգից. ԱԳՆ

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են Արտգործնախարարությունից: Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը […] ...

SHANTNEWS

22:00 05.04.2025

SHANTNEWS

«Վալենսիան» 2008-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ռեալին» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում

21:49 05.04.2025

«Վալենսիան» 2008-ից ի վեր առաջին անգամ հաղթեց «Ռեալին» Իսպանիայի առաջնության արտագնա խաղում

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի տնային խաղում «Ռեալը» 1:2 հաշվով պարտվեց «Վալենսիային»։ Հանդիպումը կայացել է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում։ «Վալենսիայի» կազմում գոլերի հեղինակ դարձան Մուկտար Դյակաբան (15-րդ րոպե) և Ուգո Դուրոն (90+5): «Ռեալի» կազմում աչքի ընկավ Վինիսիուսը (50)։ Հանդիպման 13-րդ րոպեին Վինիսիուսը չկարողացավ անվրեպ իրացնել 11 մետրանոցը։ «Վալենսիան» 2008 թվականի մարտի 23-ից հետո առաջին անգամ հաղթեց […] ...

Իլոն Մասկը Եվրոպայում ահաբեկչությունների ալիք է կանխատեսում

21:33 05.04.2025

Իլոն Մասկը Եվրոպայում ահաբեկչությունների ալիք է կանխատեսում

Իլոն Մասկը, որը ղեկավարում է ԱՄՆ կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտը (DOGE), նախազգուշացրել է Եվրոպայում ահաբեկչության ալիքի վտանգի մասին։ Նա տեսակապով ելույթ է ունեցել Ֆլորենցիայում կայացած «Լիգա» կուսակցության համագումարում, որը Իտալիայում իշխող կոալիցիայի մաս է կազմում։ «Ահաբեկչությունը կհանգեցնի զանգվածային սպանությունների Եվրոպայում, ձեր ընկերներին, ձեր սիրելիներին, ամեն ինչ վտանգի տակ է, քանի որ մենք ականատես կլինենք հարձակումների […] ...

BACK_TO_TOP