16:31 31.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 100 միլիոն եվրո առաջարկել «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրիի տրանսֆերի համար, հաղորդում է El Nacional-ը:
Իսպանիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է անգլիական թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան: Հենց նա է դիմել ակումբի ղեկավարությանը, որպեսզի ամռանը փորձեն իրականացնել Եվրոպայի չեմպիոնի տրանսֆերը:
Կատալոնական թիմը Պեդրիի հրաժարագինը սահմանել է 1 միլիարդ եվրո:
13:54 05.04.2025
Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոցՎերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...
13:40 05.04.2025
ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […] ...
13:26 05.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ: ...
13:12 05.04.2025
Արարատի մարզում 37-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով բախվել է կայանված «ԶԻԼ»-ին. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի վարչական տարածքում, Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Ալիկ Թ․-ն իր վարած «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված, տուֆ քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...
13:00 05.04.2025
Ռումինիայում ՆԱՏՕ-ի զորավարժությունները հետաձգվել են ճանապարհային վատ պայմանների պատճառովՆԱՏՕ-ի Dacian Spring 25 զորավարժությունները, որոնք պետք է անցկացվեին Ռումինիայում 2025 թվականի մայիսին, ստիպված էին հետաձգվել երկրում ճանապարհների և կամուրջների վատ վիճակի պատճառով։ Այս մասին ասվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» մեդիա կորպորացիայի կայքում տեղադրված նյութում: «10 ամսվա ընթացքում բանակը, արտաքին գործերի նախարարությունը և դաշինքի երեք երկրները մի քանի քաղաքապետարանների, ինչպես նաև զարգացման, հանրային աշխատանքների և կառավարման […] ...
12:53 05.04.2025
ԱՄՆ-ը սխալմամբ նամակներ է ուղարկել ուկրաինացիներին՝ պահանջելով լքել նահանգը․ The Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սխալմամբ նամակներ է ուղարկել Ուկրաինայի քաղաքացիներին, ովքեր երկիր են ժամանել ուկրաինական հակամարտության բռնկումից հետո՝ պահանջելով անհապաղ հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։ «Եկել է Միացյալ Նահանգները լքելու ժամանակը»,-մեջբերում է հրատարակությունը նամակից մի հատված։ Պարբերականը գրում է, որ հումանիտար նկատառումներով ԱՄՆ ժամանած ուկրաինացիներին ասել են, որ […] ...