ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+11.09 oC

ՄԻՊ-ն ամփոփել է ՏԻՄ ընտրությունների օրը

22:00 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատել է վաղ առավոտից։

Պաշտպանի հանձնարարությամբ, ի թիվս այլնի, ուսումնասիրվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված ավելի քան 300 հրապարակում։

Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են ընտրողների ուղղորդումների, տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, կուտակումների, քվեարկության գաղտնիությունը խախտելու, ընտրատեղամասերի կահավորման վիճակի, տեղամասային կենտրոններում ընտրողների ցուցակների` տեսանելի տեղում փակցված չլինելու հետ կապված և այլ խնդիրների առնչությամբ հրապարակումներ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը։

Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել տեղամասային կենտրոններ՝ ընտրական գործընթացի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիությունը դիտարկելու նպատակով։

Մշտադիտարկման չհայտարարված այցին մասնակցել են նաև հաշմանդամություն ունեցող անձինք։
Այդ համատեքստում արձանագրվել են տեղամասային կենտրոնին հարող տարածքի, շենքերի, քվեարկության սենյակի, այդ թվում՝ սենյակի գտնվելու հարկի, բավարար լուսավորության, սանհանգույցի մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։ Ընդ որում, նշված խնդիրներն արձանագրվել են նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված մատչելի և մասամբ մատչելի տեղամասային կենտրոնների ցանկում՝ որպես այդպիսիք նշված տեղամասային կենտրոններում։

Այսպես, օրինակ՝ արձանագրվել է, որ ցուցակում քվեարկության սենյակը նշված է եղել առաջին հարկում, մինչդեռ, գտնվել է նկուղային հարկում, իսկ մուտքը եղել է միայն աստիճաններով։
Արձանագրվել են նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար տեղեկատվության մատչելիության ապահովման հետ կապված խնդիրներ։

Տեղամասային կենտրոններն ապահովված չէին խոշորացույցերով, առկա էր քվեաթերթիկների համար բրայլյան կաղապարների կիրառության վերաբերյալ իրազեկվածության պակաս և այլն։
Տեղեկատվություն է ստացվել նաև այն մասին, որ անձը հաշմանդամությամբ պայմանավորված` չի կարողացել տանից դուրս գալ և իրացնել իր ընտրական իրավունքը, ինչը հետևանք է նաև շրջիկ արկղի միջոցով քվեարկությանը մասնակցելու օրենսդրական հնարավորության բացակայության։
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրական գործընթացների ընթացքում արձանագրվել է ատելության, խտրական խոսքի ու հասարակության բևեռացման բարձր մակարդակ,ինչն անթույլատրելի է:

Ընտրական գործընթացների ժամանակահատվածում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում է

23:32 02.04.2025

Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում է

Սոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: ...

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

23:23 02.04.2025

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Ապրիլի 2-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում

22:42 02.04.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […] ...

Ի՞նչ է սպասվում Գյումրիում. զրույց Գոհար Մելոյանի հետ

22:28 02.04.2025

Ի՞նչ է սպասվում Գյումրիում. զրույց Գոհար Մելոյանի հետ

Գյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները:   ...

Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը

22:16 02.04.2025

Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանը

Ապրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը […] ...

«Մոսկվայում կներկայացվեն 2 միլիարդ դոլարի նորակառույցներ Հայաստանից». Վրույր Փենեսյան

22:08 02.04.2025

«Մոսկվայում կներկայացվեն 2 միլիարդ դոլարի նորակառույցներ Հայաստանից». Վրույր Փենեսյան

Ապրիլի 12-ին և 13-ին Մոսկվայի «Արարատ Պարկ Հայաթթ Մոսկվա» 5 աստղանի հյուրանոցում տեղի կունենա հայկական անշարժ գույքի առաջին ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույցները (որի ընդհանուր կապիտալիզացիան կկազմի մոտ 2 միլիարդ դոլար)։ Սա թերևս առաջին անգամը կլինի, երբ կմասնակցեն նաև 5 համաշխարհային բրենդներ, որոնք արդեն իսկ սկսել են իրենց գործունեությունը Հայաստանում: Դրանցից են՝ Kempinski-ն , […] ...

BACK_TO_TOP