16:28 30.03.2025
Այսօր՝ մարտի 30-ին, ավտոմեքենայի և էլեկտրական հեծանիվի մասնակցությամբ բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:10-ի սահմաններում Հարավ-արևմտյան թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհահատվածում բախվել են «Chevrolet Malibu» մակնիշի ավտոմեքենան և էլեկտրական հեծանիվը։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով հեծանիվը կողաշրջվել է: Հեծանվորդին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, «Chevrolet»-ի վարորդը մեկ այլ քաղաքացու հետ տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երբ հեծանիվը կողաշրջվել է, դրանից հետո «Peugeot» մակնիշի ավտոմեքենան բախվել է հեծանվին։ «Chevrolet»-ի ու «Peugeot»-ի վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և հեծանվորդի ինքնությունը։
22:42 02.04.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները շարունակում են հանրային ծառայությունների մատուցումը ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ապրիլի 3-ին միաժամանակ ծառայություններ կմատուցվեն. ժամը 10.30-13.00 Արմավիրի մարզի Ամբերդ համայնքում՝ Մշակույթի տան հարևանությամբ (Կոմիտասի փ․ 14), ժամը 14.30-17.00 Արմավիրի մարզի Դաշտ համայնքի Մշակույթի տան հարևանությամբ (Մաշտոցի փ․ 34), ժամը 10.30-15.00 […] ...
22:28 02.04.2025
Ի՞նչ է սպասվում Գյումրիում. զրույց Գոհար Մելոյանի հետԳյումրիում իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ. ո՞վ կդառնա ի վերջո Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքի ղեկավարը, ընդդիմությանը կհաջողվի՞ գալ ընդհանուր հայտարարի, թե՞ իշխանությունը կստանձնի այդ պաշտոնը. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր Գոհար Մելոյանը: Նա ևս իր գործընկերների հետ դիտարկել է այդ ընտրությունները: ...
22:16 02.04.2025
Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում ներկա է եղել International Women of Courage Awards արարողությանըԱպրիլի 1-ին դեսպան Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։ Այդ մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից: 2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը […] ...
21:47 02.04.2025
Կայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը. ՀՖՖԿայացել է Ֆուտզալի Հայաստանի Գավաթի 2025 թվականի խաղարկության նախնական փուլի վիճակահանությունը։ Ձևավորվել են հետևյալ չորս զույգերը։ Այս մասին հայտնել են ՀՖՖ-ից: Օրը/Ժամը Խաղը […] ...
21:26 02.04.2025
Արագածոտնում բախվել են «ԳԱԶել»-ը և «Mercedes»-ը․ կան տուժածներԵրեկ՝ ապրիլի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում բախվել են Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Սամվել Թ․-ի վարած «ԳԱԶել» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 32-ամյա Սասուն Մ․-ի վարած վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Սասուն Մ․-ն և նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ 2-ամյա […] ...