Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
12:05:36
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+19.09 oC

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

11:30 30.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

00:00
00:00
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով:

32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին:

Ի դեպ, Մբապեն իր կարիերայում առաջին անգամ է գոլ խփել տուգանային հարվածով: 26-ամյա ֆուտբոլիստը 22 գոլով Լա լիգայի երկրորդ ռմբարկուն է: Իսպանիայի ընթացիկ առաջնության գլխավոր ռմբարկուն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին է, որը 23 գոլ է խփել:

Կառլո Անչելոտիի թիմը 63 միավորով հավասարվեց առաջատար կատալոնական «Բարսելոնային», որն այս տուրի խաղը դեռ չի անցկացրել: «Լեգանեսը» 27 միավորով 18-րդն է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

15:40 05.04.2025

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի  բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

SHANTNEWS

15:00 05.04.2025

SHANTNEWS

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:54 05.04.2025

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […] ...

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

14:38 05.04.2025

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...

BACK_TO_TOP