Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+19.09 oC

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

21:00 29.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 31-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Ժամը 11։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում կարգաբերական աշխատանքների իրականացման նպատակով՝ Երևան քաղաքի Ա-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից տարածքների էլ․ սնուցումը 1 ժամով մաս-մաս կդադարեցվի:

Երևան քաղաքի՝

11:00-17:00 Վաղարշյան փ. 18, 18Ա շենքեր, Հր.Քոչարի փ. 17-19 շենքեր, Ազատության պող. 1-3/1 շենքեր, Արաբկիր 19, 21, 23, 25, 27 փողոցների 1-25 առանձնատներ, Վ․ Դավթյան փ. 1-43 առանձնատներ, Ծ․Իսակովի պող․ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7 շենքեր, Դավթաշենի թաղ. 5, 6 փողոցներ մասնակի, Առինջ գյուղ՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ, հարակից տարածքների առանձնատներ և ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզ`

11:00-14:00 Ամբերդ, Աղավնատուն և Լեռնամերձ գյուղեր,

Արարատի մարզ՝

11:00-13:00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար և Մրգավան գյուղեր մասնակի,

Կոտայքի մարզ՝

10։00-14:00 Բջնի համայնք, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11։00-16։30 Հրազդան քաղաք՝ Միկրոշրջան թաղամաս 53-65 շենքեր, Ջրառատ թաղամաս մասնակի, թիվ 9 դպրոց, թիվ 9 մանկապարտեզ և հարակից բաժանորդներ,

11:00-17:00 Աբովյան քաղաք՝ 4-րդ միկրոշրջան մասնակի, Մայակովսկի, Առինջ գյուղեր մասնակի, Քարաշամ և Թեղենիք համայնքներ, «Բժիշկներ», «Նաիրի», «Տրուդ», «Մարինե» այգեգործական ընկերություններ, «Վիվա Արմենիա», «Թիմ Տելեկոմ», «Յուքոմ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Գեղի գյուղ՝ Կոյուղի թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արզնի համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բյուրեղավան քաղաքի ոչ բնակիչ-բաժանորդներ մասնակի, «Բյուրեղաշող», «Գոլդեն Ֆլաուեր», «Արզնի Էքսպրես», «Վյակ», «Էյ Էլ Թի», «Արզնի Գրուպ», «Լուսիմա», «Ե/Գ Առողջարան» ՍՊԸ-ներ, «Արզնի էսթետիկա» վիրաբուժության կենտրոն և սպա, Հանգստի գոտի, «Կ․ Պողոսյան» և «Ա․ Ահարոնյան» «Նարեկ 95» ԱՁ-ներ, Սեփականատերեր՝ «Մ․ Հարությունյան», «Նարեկ Առաքելյան», «Վ․ Մանուկյան», «Վ․ Հակոբյան», «Կոյուղի», «Մանո», «Սանատորիա»,«Խաչմերուկ», «Գետաշեն», «Սառնարան», «Գերեզմաններ» և «Գյուղապետարան» թաղամասեր,

Գեղարքունիքի մարզ՝

11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս,

11։00-16:00 Երանոս բնակավայր մասնակի,

11։00-16:30 Մադինա, Լեռնակերտ բնակավայրերն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի,

Տավուշի մարզ՝

12։00-16:00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովայի, Մխիթարյան, Հակոբջանյան, Թախտա, Թբիլիսյան խճուղի, Մյասնիկյան և Ուղանողական փողոցներ մասնակի, Թեղուտ գյուղ,

Շիրակի մարզ՝

10:00-16:00 Անիի տարածաշրջանի՝ Բագրավան, Նոր Արթիկ և Խարկով գյուղեր։

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

16:22 02.04.2025

Իրանում հայտարարել են, որ Վաշինգտոնը չի կարողանա պայմաններ թելադրել Թեհրանին

ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […] ...

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

16:10 02.04.2025

Լոռու մարզի ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են առգրավել

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ապրիլի 1-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի բնակիչներից մեկի տանն ապօրինի պահվում է զենք-զինամթերք: Տեղեկությունը ստուգելու նպատակով նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Բացատրական աշխատանքի արդյունքում 77-ամյա տանտիրուհին ննջասենյակի պահարանից ներկայացրել է տարբեր տրամաչափի 27 փամփուշտ, սվին-դանակ, գնդացիրի էլեկտրական նշանոց, ինքնաձիգի պահեստատուփեր, զինվորական հեռադիտակ, ինքնաձիգի սվին-դանակ, […] ...

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

15:59 02.04.2025

Աբխազիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ համագործակցությունն ապահովում է երկրի անվտանգությունը

Ռուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […] ...

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

15:40 02.04.2025

Երևանի քրեական ոստիկանները երիտասարդի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց են հայտնաբերել

Մարտի 31-ին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով մայրաքաղաքի Արմենակյան փողոցում ձերբակալել և վարչություն են տեղափոխել 25-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դեղնականաչավուն և բյուրեղանման զանգվածներով փաթեթներ։ 25-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա և մեթամֆետամին է, գնել է «Տելեգրամի» միջոցով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են […] ...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

15:28 02.04.2025

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը: Այս մասին տեղեկանում ենք Գոյ թատրոնի ֆեյսբուքյան հաղորդագրությունից։ «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռաֆայել Գրիգորյանը։ Ռաֆայել Գրիգորյանը ոչ միայն մեծանուն ռեժիսոր և դերասան էր, այլև Գոյ թատրոնի մեծ բարեկամը։ Նա մեր բեմում կերտել է անմոռանալի կերպարներ՝ իր բացառիկ տաղանդով […] ...

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

15:20 02.04.2025

Պուտինը բաց է մնում խաղաղ բանակցությունների համար․ Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […] ...

BACK_TO_TOP