Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Արաքսիա Սվաջյանը ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին

15:46 29.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում ներկա է եղել Հայկական համադպրոցական գիտության փառատոնի 2025 թվականի եզրափակիչ փուլին:

Փառատոնին այս տարի շուրջ 250 սովորող է մասնակցել՝ ներկայացնելով 94 նախագիծ հինգ հիմնական անվանակարգում՝ մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա, կենսաբանություն, սոցիալական գիտություններ: Եզրափակիչ փուլում նրանք ներկայացրել են հետազոտությունների արդյունքները: Նախորդ տարվա համեմատ այս տարի նախագծերի թիվն ավելացել է 50-ով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շրջել է տաղավարներով, զրուցել մասնակիցների հետ և ծանոթացնել նրանց աշխատանքներին:

Արաքսիա Սվաջյանը, կարևորելով ամենամյա համադպրոցական գիտության փառատոնը, ընդգծել է՝ հանրակրթության պետական չափորոշչի կարևոր առաձնահատկություններից և բաղադրիչներից մեկը նախագծային աշխատանքներն են:

«Տարեցտարի ավելի մեծ թվով դպրոցականներ են մասնակցում և ներկայացնում հետազոտական բնույթի, գիտական տարրեր պարունակող նախագծային աշխատանքներ։ Սա նաև մասնագիտական կողմնորոշման տեսակետից կարևոր նշանակություն ունի։ Տարեցտարի նկատում ենք, որ գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվել ցանկացող երեխաների թիվն աճում է», – ասել է Արաքսիա Սվաջյանը:

Մասնագիտական հանձնաժողովի կողմից ամենաբարձր գնահատականների արժանացած մասնակիցները հնարավորություն կստանան ներկայացնելու Հայաստանը ԱՄՆ Օհայո նահանգում կայանալիք «Regeneron միջազգային գիտական և ճարտարագիտական տոնավաճառ (ISEF-2025)»-ին, ինչպես նաև «Երիտասարդ գիտնականների համար ԵՄ մրցույթ (EUCYS)»-ին, որն այս տարի տեղի կունենա Լատվիայում։ ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ սա նաև հետաքրքիր փորձառություն է դպրոցականների կյանքում:

«Ցանկանում ենք խթանել սովորողների՝ գիտությամբ զբաղվելն ու գիտական փոքր հետազոտություններ իրականացնելը: Մասնագիտական հանձնաժողովը նախագծերը գնահատում է ըստ դրանց նորարության, հետաքրքրության, ինքնուրույնության: Մի շարք չափանիշներ կան, ըստ որոնց կատարվում է լավագույնների ընտրությունը»,- ասել է Արաքսիա Սվաջյանը։

Հայկական համադպրոցական գիտության փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2021 թվականին` դառնալով ամենամյա։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող այս ծրագրին նախորդ չորս տարիներին մասնակցել է ավելի քան 500 սովորող՝ Երևանի և մարզերի հանրակրթական դպրոցներից՝ ներկայացնելով 231 նախագիծ։ Փառատոնին մասնակցում են միջին և ավագ դասարանների աշակերտներ։

Ծրագրի նպատակն է դպրոցահասակների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության սերմանումը, խմբային աշխատանքի, նորարարական նախագծերի իրականացման և դրանց ներկայացման հմտությունների զարգացումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

12:51 02.04.2025

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն […] ...

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

12:40 02.04.2025

Նախագիծ. հանրային քննարկման է ներկայացվել պետական դպրոց տնօրեն գործուղելու կարգը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական ուսումնական հաստատություն տնօրեն գործուղելու կարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Նախագծով առաջարկվում է հանրակրթական ուսումնական հաստատություն տնօրենի գործուղման ընթացակարգ սահմանել այն դեպքում, եթե առնվազն 3 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով տնօրենի թափուր տեղի համար դիմորդ չի եղել, կամ տեղը չի համալրվել: Գործուղման գործընթաց կարող է իրականացվել […] ...

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

12:30 02.04.2025

Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անուշիկ Ավետյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Անուշիկ Ավետյանին նշանակել էկոնոմիկայի նախարարի տեղակալ»,- նշված է վարչապետի որոշման մեջ:   ...

Վիեննայում ԱՍՀ փոխնախարարը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները

12:23 02.04.2025

Վիեննայում ԱՍՀ փոխնախարարը ներկայացրել է երեխաների իրավունքների պաշտպանության և թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքները

Մարտի 31-ից ապրիլի 1-ը Վիեննայում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի դաշինքի 25-րդ համաժողովը, որին մասնակցել են նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ու ԱՍՀՆ մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը։ «Մանկության պաշտպանություն, ապագայի ձևավորում. երեխաների թրաֆիքինգի դադարեցման կոչ» խորագիրը կրող համաժողովին ներկա են եղել տարբեր երկրների […] ...

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

12:14 02.04.2025

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է

2016 թ․ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով Կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին 1994 թ․ մայիսի 12-ի և Հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ 1995 թ․ փետրվարի 6-ի համաձայնագրերը, հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի վրա։ Ադրբեջանական բանակը, ծանր տեխնիկայի, հրետանու և ավիացիայի կիրառմամբ, ԼՂ-ի հետ շփման գծի ամբողջ երկայնքով հարձակում ձեռնարկեց։ Մարտական գործողությունների հետևանքով […] ...

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

12:07 02.04.2025

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...

BACK_TO_TOP