Կատարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի օմբուդսմեններին երեխաներին վերադարձնելու հարցում նրանց ջանքերի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+15.09 oC

Կատարը շնորհակալություն է հայտնել ՌԴ-ի և Ուկրաինայի օմբուդսմեններին երեխաներին վերադարձնելու հարցում նրանց ջանքերի համար

09:05 28.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կատարը երախտագիտություն է հայտնել երեխաների իրավունքների հարցերով նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի օմբուդսմեն Դմիտրի Լուբինեցին՝ ռուս և ուկրաինացի երեխաներին ընտանիքներին վերամիավորելուն ուղղված ջանքերի համար։ Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է էմիրության արտաքին գործերի նախարարության կայքում։

«Կատարն իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի Դաշնության երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային և Ուկրաինայի Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցին իրենց շարունակական ջանքերի համար, որոնք հանգեցրել են ընտանիքների հաջող վերամիավորմանը», – ասվում է հաղորդագրությունում։

ԱԳՆ-ը պարզաբանել է, որ մարտին Կատարի միջնորդությամբ ընտանիքներ են վերադարձել ռուս և ուկրաինացի երեխաների երկու խումբ։ Դոհան միջնորդ է հանդես գալիս Մոսկվայի և Կիևի միջև՝ մարտական ​​գոտուց տարված երեխաներին հարազատներին վերադարձնելու հարցում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ

23:56 01.04.2025

Հայաստանի 10 լավագույն շախմատիստները և շախմատիստուհիները՝ 2025 թ. ապրիլի 1-ի դրությամբ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է 2025 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների ցանկը։ Այն հետևյալն է․ ...

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

23:44 01.04.2025

Բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Կոմիտեի ղեկավար կազմի և ծառայողների հետ՝ նրանց ներկայացնելով կառույցի գործունեությանն առնչվող իր մոտեցումներն ու սկզբունքները: Կոմիտեի նախագահն ընդգծել է՝ բոլորի աշխատանքի նպատակը պետք է լինի մեկը՝ ամբողջական և անզիջում պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Այս մասին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող […] ...

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

23:36 01.04.2025

13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհվել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում

ՖԻԴԵ-ն 13-ամյա շախմատիստ Մանվել Առաքելյանին շնորհել է ՖԻԴԵ-ի վարպետի կոչում: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: «Շնորհավորում ենք Մանվելին՝ մաղթելով նոր ձեռքբերումներ»,- նշվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...

«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան Ավինյան

23:22 01.04.2025

«Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ»․ Տիգրան Ավինյան

Մաքուր և խնամված քաղաք ունենալը միայն տեսողական գեղեցկության մասին չէ. դա նաև երևանցիների առողջության, հարմարավետության և արժանապատիվ միջավայրի ապահովման մասին է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Այդ գաղափարի հիման վրա էլ մենք կառուցում ենք մեր ամենօրյա աշխատանքը՝ կատարելագործելով գործիքակազմը և ներգրավելով ժամանակակից տեխնիկա։ Փողոցների մաքրման 12 նոր բազմաֆունկցիոնալ մեքենաները […] ...

BACK_TO_TOP