23:39 27.03.2025
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Ինտերում», հայտնում է Calciomercato-ն։
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել ամենաբարձր մակարդակում, ինչպիսին «Ինտերն» է։ Սպասում ենք մրցաշրջանի ավարտին։ Այդ ժամանակ կքննարկենք ապագաս։
Դեռ չենք երկարաձգել գործող պայմանագիրս։ Ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե ինչ կարող եմ տալ հետագայում թիմին»,- ասել է 36-ամյա ֆուտբոլիստը։
«Ինտերի» ու Մխիթարյանի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026թ. հունիսի 30-ը։ Հայ ֆուտբոլիստը միլանյան ակումբում է 2022թ. հուլիսից և 132 խաղում խփել է 8 գոլ, կատարել 17 գոլային փոխանցում։
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում22:21 01.04.2025
Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Վիետնամի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ին Հայաստան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԺ-ից: «Զվարթնոց» օդանավակայանում հյուրերին դիմավորել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը եւ ՀՀ ԱԺ Հայաստան-Վիետնամ բարեկամական խմբի ղեկավար Հասմիկ Հակոբյանը: ...
22:12 01.04.2025
Ծովինար Վարդանյանը հանդիպել է ԱՄՀ-ի հայաստանյան առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանըՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնել են ՀՀ ազգային ժողովից։ Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը, գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել: Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային […] ...
21:41 01.04.2025
Ավտովթար-հրդեհ՝ Արարատում․ կա տուժածԱպրիլի 1-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում, «Toyota C-HR» մակնիշի ավտոմեքենան Ոստան բնակավայրում, երկաթգծի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոսպիտալացվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, […] ...
21:21 01.04.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 01.04.2025
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին կղզու ինքնապաշտպանությունը պահպանելու համարՄիացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին պաշտպանական կարողությունները պահպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Եթե հաստատվի, ես կշարունակեմ աջակցել մեր ջանքերին՝ ապահովելու համար, որ Թայվանը կարողանա պահպանել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»,-ասել է Քեյնը՝ գրավոր պատասխանելով ԱՄՆ օրենսդիրների հարցերին, որոնք պատրաստվել […] ...