Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+14.09 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հունաստանի դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին

19:07 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին:

Ողջունելով հյուրին նախագահը՝ ի դեմս դեսպանի, շնորհավորել է Հունաստանի ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ:

«Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար: Հայաստանը բարձր է գնահատում պատմականորեն սերտ հարաբերությունները Հունաստանի հետ՝ որոնց ակունքները վաղեմի են և ամուր՝ հիմնված փոխադարձ խոր համակրանքի, աջակցության և համերաշխության վրա»,- ասել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը նշել է.

«Ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Հայաստանը մեր երկրի բարեկամն է, որի հետ հարաբերությունները ձգվում են մինչև դարերի խորքը: Մեր երկկողմ հարաբերություններն այսօր ավելի են զարգանում և խորանում»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության լայն օրակարգին վերաբերող հարցեր: Կարևորվել են քաղաքական, տնտեսական, մշակութային, ռազմական, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում առկա փոխգործակցային ներուժի լիարժեք իրագործման ուղղությամբ արվող քայլերը:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես կրթության, ինչպես նաև սպայական կրթության ոլորտներում առկա լավագույն փորձի փոխանակման հետագա խթանման հեռանկարներին:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Հունաստանի միջև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում և միջազգային այլ հարթակներում առկա սերտ համագործակցության ընդլայնման՝ այդ թվում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի ներուժի ամբողջական կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին կղզու ինքնապաշտպանությունը պահպանելու համար

21:00 01.04.2025

ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Թայվանին կղզու ինքնապաշտպանությունը պահպանելու համար

Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին պաշտպանական կարողությունները պահպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Եթե հաստատվի, ես կշարունակեմ աջակցել մեր ջանքերին՝ ապահովելու համար, որ Թայվանը կարողանա պահպանել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»,-ասել է Քեյնը՝ գրավոր պատասխանելով ԱՄՆ օրենսդիրների հարցերին, որոնք պատրաստվել […] ...

Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին

20:50 01.04.2025

Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին

Չորրորդ ամերիկացի զինվորը, ով կորել էր անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո, մահացել է։ Դա հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) հրամանատարությունը։ «Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական ​​թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բալթյան Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ցավակցություն […] ...

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆ

20:38 01.04.2025

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆ

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային: Հենց սրան է ուղղված ՄԿՈՒ ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

20:28 01.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 3, 4, 5 փողոցներ մասնակի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, Անդրանիկի փ. 52, 54, 56, […] ...

NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը  Ալեքսանդր Օվեչկինի պատվին

20:20 01.04.2025

NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին

Հոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է: ...

Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանը

20:15 01.04.2025

Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանը

ԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահի թեկնածու Դեն Քեյնը կարծում է, որ Իրանը մի քանի տարի հետո կկարողանա էքզիստենցիալ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։ Քեյնը, ելույթ ունենալով Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի առջև իր թեկնածությունը քննարկելու նպատակով լսումների ժամանակ, ասել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքին, որ Վաշինգտոնը չպետք է […] ...

BACK_TO_TOP