Ալիևը հավաքագրում է Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներին` նրանց Հայաստանում բնակեցնելու մտադրությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+16.09 oC

Ալիևը հավաքագրում է Թուրքիայում բնակվող ադրբեջանցիներին` նրանց Հայաստանում բնակեցնելու մտադրությամբ

22:42 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեն հերթական սադրանքին է նախապատրաստվում: Կառավարությանն առնթեր գործող այդ կառույցը մտադիր է հավաքագրել Թուրքիայում ապրող ադրբեջանցիներին, որոնց մտադիր են դարձնել գործիք՝ Հայաստանին տարածքային պահանջների առաջադրման համար:

Կոնկրետ ի՞նչ է ձեռնարկվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

«Սփյուռքի հարցերով Ադրբեջանի պետական կոմիտեի նախագահ Ֆուհադ Մուրադովն այսօր հայտարարել է, որ իր ղեկավարած կառույցն Իգդիրում շուտով պատրաստվում է անցկացնել «Հարավային Անատոլիայում ապրող ադրբեջանցիների» ֆորում, որի նպատակն է ներգրավել իրենց՝ Իլհամ Ալիևի հայտարարած, ինչպես իրենք են անվանում «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու հայեցակարգի իրականացման համար:

Այսինքն՝ հավանաբար սեփական մարդկային ռեսուրսները բավարար չեն, փորձում են այդ մարդկային ռեսուրսները ներգրավել արդեն նաև Թուրքիայում: Ըստ էության հավաքագրելով մարդկանց՝ այս սադրիչ նախաձեռնության, այս պրովոկացիոն պատմության մեջ»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Ինչպե՞ս են դրան վերաբերվում Թուրքիայի իշխանությունները: Չէ՞ որ իրենց քաղաքացիներին են ներքաշում անօրինական գործընթացների մեջ: Թուրքիայում ապրող ադրբեջանցիներն իրականում ոգևորվա՞ծ են այսպես կոչված «վերադարձի» գաղափարով:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին

20:50 01.04.2025

Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դին

Չորրորդ ամերիկացի զինվորը, ով կորել էր անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո, մահացել է։ Դա հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) հրամանատարությունը։ «Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական ​​թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բալթյան Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ցավակցություն […] ...

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆ

20:38 01.04.2025

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆ

Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային: Հենց սրան է ուղղված ՄԿՈՒ ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

20:28 01.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 3, 4, 5 փողոցներ մասնակի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, Անդրանիկի փ. 52, 54, 56, […] ...

NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը  Ալեքսանդր Օվեչկինի պատվին

20:20 01.04.2025

NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին

Հոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է: ...

Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանը

20:15 01.04.2025

Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանը

ԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահի թեկնածու Դեն Քեյնը կարծում է, որ Իրանը մի քանի տարի հետո կկարողանա էքզիստենցիալ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։ Քեյնը, ելույթ ունենալով Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի առջև իր թեկնածությունը քննարկելու նպատակով լսումների ժամանակ, ասել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքին, որ Վաշինգտոնը չպետք է […] ...

Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար Ուսիկը, եթե մենամարտեր Լենոքս Լյուիսի հետ

20:05 01.04.2025

Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար Ուսիկը, եթե մենամարտեր Լենոքս Լյուիսի հետ

Բրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ֆրանկլին Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, եթե մենամարտեր լեգենդար Լենոքս Լյուիսի հետ, հայտնում է FTTV Boxing-ը։ «Չեմ կարծում, թե մեր դարաշրջանում Ուսիկը կլիներ այդքան հաջողակ։ Այո՛, այս ժամանակաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։ Բայց Ուսիկը ոչ մի շանս չէր ունենա Լենոքս […] ...

BACK_TO_TOP