Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Նռնաձոր տանող ճանապարհի կառուցումը «Խաղաղության խաչմերուկի» իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է. վարչապետ

16:06 27.03.2025

ՀՀ ճանապարհների և տրանսպորտային օբյեկտների վիճակի բարելավման նպատակով՝ ընդունվել է որոշում: Կառավարության միջոցներից վերաբաշխում է կատարվել 15,796,496.9 հազար դրամի չափով, որը կուղղվի մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման, ինչպես նաև ավարտված շինարարական աշխատանքների (5%) և ընդունված նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման ծառայությունների (30%) վճարմանը: Հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը 87.4 կմ է, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ` 0.57 կմ, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ` 33.11 կմ, մարզային (տեղական) նշանակության ավտոճանապարհներ՝ 53.7 կմ, իսկ տրանսպորտային օբյեկտներից՝ հիմնանորոգվող կամուրջների քանակը 2 հատ։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չզեկուցվող փաթեթով ընդունված այս որոշմանը և թվարկել այդ ճանապարհները: Այսպիսով, գումար կհատկացվի հետևյալ ճանապարհների շինաշխատանքների համար՝ Աշտարակ քաղաքի միջով անցնող միջպետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի և այդ ճանապարհից սկիզբ առնող 1.6 կմ ընդհանուր երկարությամբ ուղիների հիմնանորոգում, Սևան քաղաքից Գեղամավան և Ծաղկունք գյուղերով դեպի Հրազդան քաղաք տանող ավտոճանապարհի 17.2 կմ հատվածի հիմնանորոգում, Իջևան համայնքի Իծաքար բնակավայրից դեպի Բերդ համայնքի Գանձաքար բնակավայր տանող ավտոճանապարհի 35 կմ հատվածի հիմնանորոգում, Մրգաշատից դեպի գ. Արմավիր տանող ավտոճանապարհի 4 կմ ընդհանուր երկարությամբ առանձին հատվածների հիմնանորոգում, Լուսագյուղ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2.1 կմ հատվածի հիմնանորոգում, Ջրառատ բնակավայրի վարչական տարածքով անցնող 2 կմ հատվածի հիմնանորոգում, Բագրևանդ բնակավայրից դեպի Ձորաղբյուր տանող ավտոճանապարհի 5.2 կմ հատվածի հիմնանորոգում, Հրազդան քաղաքի տարածքով դեպի Կաքավաձոր թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգում, Գորիսից դեպի Վերիշեն և Խոզնավար տանող ավտոճանապարհի 18.3 կմ հատվածի հիմնանորոգում, Լծեն-Տաթև ավտոճանապարհի վերակառուցում (քարաթափման կանխարգելիչ միջոցառումներ), Կապան-Ծավ-/Մ-2/ ավտոճանապարհի 15-րդ կմ-ից դեպի Նռնաձոր տանող 10.1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցում, Խնձորեսկից դեպի Ներքին Խնձորեսկ ավտոճանապարհի 10.1 կմ հատվածի հիմնանորոգում:

Գումար կհատկացվի նաև Ականալճից դեպի Զարթոնք տանող 3.6 կմ երկարությամբ ավտոճանապարհի վրա գտվող 2 հատ փոքր կամուրջների հիմնանորոգման համար:

Միջոցներ կուղղվեն նաև ավարտված հետևյալ աշխատանքների 5 տոկոսի վճարման համար՝ Բջնի բնակավայրից դեպի Հրազդան համայնք տանող ավտոճանապարհի 10.8 կմ հատվածի հիմնանորոգում, Արթիկ համայնքի միջով անցնող ավտոճանապարհի 4.9 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր համայնքի Խորենացի փողոցի 0.8 կմ հատվածի հիմնանորոգում: Նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության հետևյալ ծառայությունների համար՝ Ռյա Թազա բնակավայրով անցնող հատվածում ջրահեռացման կարգավորում, Դիլիջանից մինչև Հաղարծին և Գոշ բնակավայրեր տանող ավտոճանապարհի հետ հատման կետ հատվածում ջրհեղեղի հետևանքով ողողված և փլուզված թվով 10 տեղամասերի վերակառուցում, Նոր Գեղի բնակավայրի հատվածում դեպի Աբովյան, Արգել և Եղվարդ տանող ավտոճանապարհների հատման խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Առինջ մոլի մոտի խաչմերուկում լուսանցույցի տեղադրման և ճանապարհային նշաններով կահավորում, Գուսանագյուղ բնակավայրի միջով անցնող Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 4 կմ հատվածի հիմնանորոգում, Ձորավանք – Մարտունի ճանապարհահատվածի առանձին տեղամասերում քարաթափման աշխատանքների իրականացում, Ուջան գյուղի միջով անցնող և Մ-1 միջպետական նշանակության ավտոճանապարհի հետ հատվող ավտոճանապարհի 3.05 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Ներքին Չարբախից մինչև Դարակերտ բնակավայր ավտոճանապարհի 2.2 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մրգավետ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 1.2 կմ հատվածի հիմնանորոգում, Դիտակ և Արևշատ բնակավայրերի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Բարձրաշենից դեպի Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Վերին Արտաշատ- Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7.8 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կմ հատվածի հիմնանորոգում, Վանաձոր-Ալավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կմ-ում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Մ-6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող պողպատե ֆերմաներով 2-րդ կամրջի կառուցում, Ճամբարակ համայնքի Այգուտ և Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման և ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում, Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում:

Նիկոլ Փաշինյանն առկա ճանապարհների վերանորոգմանը զուգահեռ՝ կարևորել է նաև նոր ճանապարհների ու կամուրջների կառուցումը։ Վարչապետն ընդգծել է, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել որակական ցուցանիշը և հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գեղագիտական բաղադրիչին՝ տվյալ տարածքի, մարզի ճարտարապետական ավանդույթներն արտահայտող լուծումներ տալու տրամաբանությամբ։

Անդրադառնալով Կապան-Ծավ ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրից դեպի Նռնաձոր տանող 10,1 կմ երկարությամբ նոր ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում են ավարտել ընթացիկ տարում, վարչապետը նշել է. «Այս նախագիծն ունի նրբություն. հիմա Նռնաձոր տանող ճանապարհի մի հատվածը համընկնում է նախկինում երկաթուղու գծերի, պաստառի հատվածի հետ: Եվ քանի որ մենք պլանավորում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սա այդ աշխատանքների գործնական փուլն է: Այսինքն, ըստ էության, սա մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանք է, որը կոնկրետ է: Մեզ շատ քննադատում են, ասում են՝ մենք անընդհատ պատրաստակամություն ենք հայտնում, բայց սա գործնական քայլերից մեկն է: Մենք բնակավայրի համար այլընտրանքային ճանապարհ ենք ստեղծում, բայց նաև երկաթուղու ճանապարհն ենք ազատում, որովհետև երկաթուղին անցնելու այլ տարբերակ չունի, միայն այդ հատվածով կարող է անցնել: Հետևաբար, այդ հատվածն ազատում ենք երկաթուղու կառուցումը հնարավոր դարձնելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

19:18 01.04.2025

R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար

Մեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

19:10 01.04.2025

Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել են

Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ  պատվոգրով

19:05 01.04.2025

Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով

100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

18:57 01.04.2025

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև […] ...

Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ Բերեզովսկի

18:50 01.04.2025

Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ Բերեզովսկի

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը, հաղորդում է РБ Спорт-ը: «Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես […] ...

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է  Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանը

18:45 01.04.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանը

Ապրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն […] ...

BACK_TO_TOP