16:00 27.03.2025
Պետական եկամուտների կոմիտեն, ՀՀ կառավարության հետ համատեղ, հիշեցնում է՝ հայտարարագիր ներկայացնող և եկամտային հարկ վճարող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա ընթացքում կատարել են կրթական և առողջապահական սոցիալական ծախսեր։ Քաղաքացիներն այս հնարավորությունից կարող են օգտվել ինչպես իրենց, այնպես էլ իրենց ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի դեպքում։ Կարևոր է, որ փոխհատուցումից օգտվելու համար սոցիալական ծախս կատարելիս, պարտադիր ծառայություն մատուցողից պահանջել հաշվարկային փաստաթուղթ (ինվոյս) և վճարումները կատարել բացառապես անկանխիկ եղանակով։
Կրթական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 100 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է մանկապարտեզներում, դպրոցներում, քոլեջներում, բուհերում ուսման վճար կատարելու կամ երաժշտական, գեղարվեստի, պարարվեստի, սպորտի դպրոցներից և կենտրոններից օգտվելու, ինչպես նաև ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ու ոչ ֆորմալ կրթական ծրագրերից օգտվելու դեպքերում։ Կրթական ծրագրի երաշխավորված լինելը կարելի է պարզել՝ այցելելով ԿԳՄՍՆ www.escs.am պաշտոնական կայքէջի «Սոցիալական կրեդիտ» բաժին։ Փոխհատուցման ենթակա են նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները՝ յուրաքանչյուր աշակերտի համար տարեկան 3 000 դրամի չափով:
Առողջապահական ծախսերի համար փոխհատուցման չափը կազմում է մինչև 50 000 դրամ։ Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանում գործող ապահովագրական որևէ ընկերությունից առողջության ապահովագրական փաթեթ ձեռք բերելու կամ ատամնաբուժական ծառայությունների համար վճարելու դեպքերում։ Հիշեցնենք, որ սոցիալական փաթեթի շահառուներն, առողջության ապահովագրական փաթեթի ձեռքբերման դեպքում, անձամբ չեն կարող օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից։
Հիփոթեքային վարկի կամ ուսման վարձի կամ շահաբաժնի մասով եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից օգտվելու դեպքում, քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից, եթե հաշվետու տարվա համար վճարված եկամտային հարկի և իրենց վերադարձված գումարների միջև առկա է դրական տարբերություն:
Միաժամանակ, կրթական և առողջապահական գծով փոխհատուցվող սոցիալական ծախսերի հանրագումարը չի կարող գերազանցել տարեկան 100 000 դրամը։
Սոցիալական ծախսերի դիմաց փոխհատուցում ստանալու համար անհրաժեշտ է եկամուտների տարեկան հայտարարագիրը հանձնելուց հետո ներկայացնել դիմում։
19:18 01.04.2025
R&D ոլորտի ընկերությունները կարող են դիմել հարկային արտոնություններից օգտվելու համարՄեկնարկել է հայտագրումը՝ գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) աշխատանքներում ներգրավված աշխատողներին տրամադրվող արտոնությունից օտվելու համար։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Հարգելի՛ գործարարներ և հետազոտողներ, R&D ոլորտի ընկերություններ, արդեն կարող եք դիմել հարկային արտոնություններից օգտվելու համար։ R&D իրականացնող ընկերությունները կկարողանան օգտվել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված արտոնություններից, այդ թվում՝ Շահութահարկի հաշվարկման նվազեցումներ, Ամորտիզացիոն մասհանումներ, իսկ […] ...
19:10 01.04.2025
Ավանեսյանն ու Խաչանովը նահանջել ենՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը WTA-ի դասակարգման թարմացված աղյուսակում նահանջել է 1 տեղով։ 22-ամյա թենիսիստուհին ունի 1405 միավոր և աշխարհի 37-րդ ռակետն է։ Կանանց մենախաղի առաջատար Արինա Սաբալենկան (Բելառուս) Մայամիի «Մասթերսի» տիտղոսը նվաճելու շնորհիվ ամրապնդել է դիրքը։ Նա ունի 10541 միավոր։ Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն էլ ATP-ի թարմացված աղյուսակում 3 կետով է նահանջել և […] ...
19:05 01.04.2025
Բոլորին հասնող գյուղի բժիշկն էր. 100-ամյա Ծաղիկ Սարգսյանը պարգևատրվել է ԱՆ պատվոգրով100- ամյա հոբելյանին ծաղկեփնջեր ու ամենասպասվածը` պարգևատրում` առողջապահության նախարարության պատվոգրով, հայտնում են ԱՆ-ից։ «Մանկաբարձ Ծաղիկ Սարգսյանի օգնությամբ են լույս աշխարհ եկել Արարատի մարզի Այգեստան և հարակից գյուղերի տասնյակ սերունդներ: Բոլորին հասնող գյուղի թե՛ բժիշկն էր, թե՛ բուժքույրն ու մանկաբարձը, հասցրել է նաև ղեկավարել Այգեստանի բժշկական կենտրոնը: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, նախարարության անձնակազմի կառավարման վարչության […] ...
18:57 01.04.2025
ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում էՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով, նախարար Մխիթար Հայրապետյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետությունում, հայտնում են ԲՏԱ նախարարությունից։ «Այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Էստոնիայի առաջադեմ փորձը թվային կառավարման, կիբեռանվտանգության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտներում, ինչպես նաև կազմակերպել առարկայական քննարկումներ Հայաստանի և Էստոնիայի միջև […] ...
18:50 01.04.2025
Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»․ ԲերեզովսկիՖուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին լուրը, հաղորդում է РБ Спорт-ը: «Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես […] ...
18:45 01.04.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հունգարիայի Եկեղեցիների էկումենիկ խորհրդի պատվիրակությանըԱպրիլի 1-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի Եկեղեցիների խորհրդի գլխավոր քարտուղար, Լյութերական-Ավետարանական եկեղեցու վերապատվելի Վիլմոշ Ֆիշլի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ «Ողջունելով հյուրերին՝ Վեհափառ Հայրապետը վերջիններիս այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին նկատեց որպես զորակցություն հայ ժողովրդին այս դժվարին ժամանակներում։ Ամենայն […] ...