13:31 27.03.2025
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակի հոբելյանական պետական ծրագրի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Լիսաբոնում՝ «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանում, իրականացվել է Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը:
Սերգեյ Փարաջանովի «Գաղտնի աշխարհը» խորագիրը կրող ֆիլմերի ցուցադրությունը կազմակերպվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի, «Պորտուգալական Սինեմատեկ» կինոթանգարանի, Վրաստանի և Ուկրաինայի գործընկերների համագործակցությամբ:
Հայաստանի կինոյի հիմնադրամի պատվիրակության մասնակցությունը ծրագրին իրականացվել է ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ։
«Պորտուգալական Սինեմատեկի» դահլիճում ցուցադրության բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել «Սինեմատեկի» տնօրեն Ռուի Մաշադոն, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, «Պորտուգալիա–Հայաստան» բարեկամության ասոցիացիայի հիմնադիր նախագահ Վահե Մխիթարյանը։
Ցուցադրության ընդհանուր ծրագրում ընդգրկված են եղել «Նռան գույնը» լիամետրաժ, «Հակոբ Հովնաթանյան» կարճամետրաժ ֆիլմերը, ինչպես նաև հատվածներ ռեժիսորի «Խոստովանանք» անավարտ ֆիլմից։
Միջոցառման նպատակը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի արվեստի և ստեղծագործությունների հանրահռչակումն ու տարածումն է արտերկրում:
Մարտի 15-31-ն անցկացվող ցուցադրության ծրագիրը՝ https://tinyurl.com/3r6f5zvu
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում20:50 01.04.2025
Լիտվայում հայտնաբերվել է ամերիկացի չորրորդ զինծառայողի դինՉորրորդ ամերիկացի զինվորը, ով կորել էր անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո, մահացել է։ Դա հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) հրամանատարությունը։ «Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բալթյան Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ցավակցություն […] ...
20:38 01.04.2025
Ուսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային. ԿԳՄՍՆՈւսումնարաններում և քոլեջներում սովորելը կարող է լինել գրավիչ, շահավետ և հեռանկարային: Հենց սրան է ուղղված ՄԿՈՒ ոլորտում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթաթոշակային նոր քաղաքականությունը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Գրիբոյեդովի փ. 42-44 շենքեր և 28-40 առանձնատներ, թիվ 82 դպրոց, Կոմիտասի պող. 1-ին նրբանցք 6-24 առանձնատներ, Դավթաշեն թաղ. 3, 4, 5 փողոցներ մասնակի, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածք, Անդրանիկի փ. 52, 54, 56, […] ...
20:20 01.04.2025
NHL-ը սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվինՀոկեյի ազգային լիգան (NHL) սոցցանցերում փոխել է տարբերանշանը Ալեքսանդր Օվեչկինի պատվին: Լոգոյի փոխարեն տեղադրվել է ռուս հոկեյիստի լուսանկարը: «Վաշինգտոն Քեպիտալզի» ավագը մոտ է NHL-ի կանոնավոր առաջնության ռմբարկուական ռեկորդին, որը երկար՝ 26 տարի պատկանում է լեգենդար Ուեյն Գրեցկիին: Օվեչկինը 890 գոլ է խփել, իսկ կանադացու ռեկորդը 894 գոլ է: ...
20:15 01.04.2025
Պենտագոնը խոստովանել է, որ Իրանը կարող է ապագայում սպառնալ Միացյալ Նահանգների գոյությանըԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահի թեկնածու Դեն Քեյնը կարծում է, որ Իրանը մի քանի տարի հետո կկարողանա էքզիստենցիալ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։ Քեյնը, ելույթ ունենալով Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի առջև իր թեկնածությունը քննարկելու նպատակով լսումների ժամանակ, ասել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքին, որ Վաշինգտոնը չպետք է […] ...
20:05 01.04.2025
Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար Ուսիկը, եթե մենամարտեր Լենոքս Լյուիսի հետԲրիտանացի նախկին բռնցքամարտիկ Ֆրանկլին Բրունոն գնահատել է, թե ինչ շանսեր կունենար գերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկը, եթե մենամարտեր լեգենդար Լենոքս Լյուիսի հետ, հայտնում է FTTV Boxing-ը։ «Չեմ կարծում, թե մեր դարաշրջանում Ուսիկը կլիներ այդքան հաջողակ։ Այո՛, այս ժամանակաշրջանում նա շատ լավ է հանդես գալիս։ Բայց Ուսիկը ոչ մի շանս չէր ունենա Լենոքս […] ...