10:37 27.03.2025
Մարտի 28-ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Արմանիս բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պատսպարումը» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում ժամը 13։00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։
16:55 01.04.2025
Լոռու պարեկները թմրանյութ և կաթուցիչ են հայտնաբերելՄարտի 26-ին Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգել են Արջուտ գյուղի 43-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթ է նետել, իսկ 32-ամյա ուղևորը՝ կաթուցիչ։ Պարեկները տղամարդկանց ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին։ 43-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգված, իսկ ուղևորի խուզարկությամբ՝ դեղնականաչավուն զանգված և […] ...
16:48 01.04.2025
Մխիթարյանն «Ինտերին» խորհուրդ է տվել ձեռք բերել Սպերցյանին․ РБ Спорт«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт-ը։ Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմում 27 […] ...
16:42 01.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ: «Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ: […] ...
16:35 01.04.2025
Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի գործունեությունը դադարեցվել էՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գործող բենզալցակայանի, հեղուկացված ածխաջրածնային գազով (ՀԱԳ) լցակայանի գործունեությունը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ դադարեցվել է․ վերջիններս նաև ապամոնտաժվել են: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային ստորաբաժանման մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացրել ՀՀ Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում գտնվող […] ...
16:26 01.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի և գործողությունների պլանի կատարման ընթացքը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախ ներկայացրել է այն երեք հիմնական առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ իրականացվել են աշխատանքները: Ըստ այդմ՝ այդ առաջնահերթություններն են՝ կրթության հասանելիությունը՝ ենթակառուցվածքների զարգացման և […] ...
16:20 01.04.2025
Դպրոցականների լողի անվճար ուսուցման ծրագիրը կիրականացվի ևս չորս մարզում. ԿԳՄՍՆՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման և լողի անվճար ուսուցման փորձնական ծրագրում ևս 4 մարզ է ընդգրկվել՝ Արմավիրը, Լոռին, Կոտայքը և Տավուշը: Ապրիլից ծրագրից կկարողանան օգտվել Արմավիրի մարզի Մեծամոր և Լոռու մարզի Վանաձոր համայնքների դպրոցականները։ Սեպտեմբերից ծրագիրը հասանելի կլինի նաև Կոտայքի մարզի Հրազդան և Տավուշի մարզի Իջևան համայնքների դպրոցականների համար: Նախորդ տարեվերջից ծրագրի շահառու […] ...