10:29 27.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել են քրեական վարույթներ ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանությունից և Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդումների հիման վրա:
Ստացված տվյալների համաձայն՝ ընտրողին առաջարկվել է ընտրակաշառք՝ Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում առաջադրված կուսակցության օգտին քվեարկելու պայմանով: Տվյալներ են ստացվել նաև նույն համայնքի ավագանու ընտրություններում առաջադրված կուսակցության անդամի, ինչպես նաև լիազոր ներկայացուցչի կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին որպես ապրանք վառելափայտ տալու, փողոցների խճապատման աշխատանքներ կատարելու, տարազների և այլ գույքի ձեռքբերման համար գումար խոստանալու մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Քրեական ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության հետ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու և դրանցում ներգրավված անձանց հստակ շրջանակը բացահայտելու ուղղությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին հորդորում է դրսևորել պատասխանատու վարքագիծ, զերծ մնալ ընտրությունների բնականոն գործընթացը խաթարող հակաօրինական գործելաոճից և հավաստիացնում, որ իրավասու այլ մարմինների հետ ձեռնարկելու է համարժեք գործողություններ կոռուպցիոն բնույթի նմանօրինակ արարքները բացահայտելու և չեզոքացնելու ուղղությամբ: Միաժամանակ Կոմիտեն ակնկալում է ազատ ու թափանցիկ ընտրություններ անցկացնելու հարցում շահագրգիռ քաղաքացիների համագործակցությունն իրավապահ մարմինների հետ, այդ թվում՝ հանցավոր ընտրախախտումների վերաբերյալ տեղեկություններն անհապաղ վերջիններիս հայտնելու եղանակով:
17:18 01.04.2025
Նիկոլ Փաշինյանը և Ֆիլիպ Իվանովիչը քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել է Չեռնոգորիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է ակտիվացնելու փոխգործակցությունը Չեռնոգորիայի հետ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով: Ֆիլիպ Իվանովիչը Նիկոլ Փաշինյանին է […] ...
17:12 01.04.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը՝ ընդգծելով առկա առևտրատնտեսական հարաբերությունների խորացման չիրացված ներուժը: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել զբոսաշրջության ոլորտում առկա դինամիկան և կարևորել մարդկանց շփումների ակտիվացումը Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ հարաբերությունների ընդլայնման տեսանկյունից: Մհեր Գրիգորյանը ընդգծել […] ...
17:05 01.04.2025
Մեկնարկում է ապրիլ ամսվա լավագույն ուսուցչի հայտերի ընդունումըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուստարվա «Ամսվա լավագույններ» (ապրիլ) մրցութային հայտերի ընդունումը: Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն: […] ...
16:55 01.04.2025
Լոռու պարեկները թմրանյութ և կաթուցիչ են հայտնաբերելՄարտի 26-ին Լոռու մարզի պարեկները Վանաձոր-Դիլիջան ճանապարհին ծառայություն իրականացնելիս ստուգել են Արջուտ գյուղի 43-ամյա բնակչի վարած «Նիսան» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթ է նետել, իսկ 32-ամյա ուղևորը՝ կաթուցիչ։ Պարեկները տղամարդկանց ձերբակալել և, մեքենայով հանդերձ, տեղափոխել են Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժին։ 43-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է շագանակագույն զանգված, իսկ ուղևորի խուզարկությամբ՝ դեղնականաչավուն զանգված և […] ...
16:48 01.04.2025
Մխիթարյանն «Ինտերին» խորհուրդ է տվել ձեռք բերել Սպերցյանին․ РБ Спорт«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հայտնում է РБ Спорт-ը։ Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ռուսական թիմում 27 […] ...
16:42 01.04.2025
Հակոբ Արշակյանը հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետի հետՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 1-ին հանդիպել է Չեռնոգորիայի արտաքին եւ եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի հետ: «Չեռնոգորիայի հետ բազմակողմ համագործակցության զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւոր ուղղություններից է»,- ողջունելով Ֆիլիպ Իվանովիչին՝ ասել է Հակոբ Արշակյանը: Երկկողմ հարաբերությունների շրջանակում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես կապերի ամրապնդման փոխադարձ հանձնառության ամուր ցուցիչ: […] ...