ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+20.09 oC

ՄԻՊ-ի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի վերաբերյալ

09:15 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը նախընտրական գործընթացներում խտրական խոսքի և դրա միջոցով ընտրողներին թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն հարկադրելու անթույլատրելիության
վերաբերյալ.

«Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմն իրականացնում է անկախ դիտարկում 2025 թվականի մարտի 30-ին Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ՝ հիմնված անկողմնակալության և քաղաքական չեզոքության սկզբունքների վրա:

Սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են հանրային խոսույթում տարածվող խտրականության, անհանդուրժողականության,
ինչպես նաև ատելության խոսքի դրսևորման դեպքեր: Ավելին, արձանագրվել են իրավիճակներ, երբ դրանց միջոցով փաստացի փորձ է կատարվում հարկադրել ընտրողներին քվեարկել թեկնածուներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ, ինչն անթույլատրելի է:

Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ նախընտրական գործընթացների
շրջանակներում տարատեսակ հիմքերով հանրության բևեռացման աստիճանը բավականին բարձր է:

Պաշտպանը կարևորում
է նախընտրական գործընթացների շրջանակներում հանրային ազատ բանավեճի երաշխավորումը կարծիքի արտահայտման ազատության իրավունքի թույլատրելի շրջանակներում, այլոց իրավունքների
և ազատությունների հարգման ու համերաշխության մթնոլորտում՝ ընդգծելով պետության կողմից համապատասխան կառուցակարգերի գործադրման անհրաժեշտությունը հանրային անհանդուրժողականությունը
հաղթահարելու, ատելության խոսքն ու խտրականությունը բացառելու ուղղությամբ։

Միևնույն ժամանակ, Մարդու իրավունքների պաշտպանը հորդորում է քաղաքական ուժերին, հանրային գործիչներին հանրային խոսույթում ոչ միայն բացառել ատելության խոսքի, վիրավորանքի, անհանդուրժողականության,
խտրականության ցանկացած դրսևորում, այլ նաև հակազդել դրանց: Ընդ որում` միջազգային չափանիշների համաձայն` նման պարտականություն կրում են ոչ միայն գործող պաշտոնատար անձինք, այլ նաև յուրաքանչյուր հանրային ու քաղաքական գործիչ:

Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ՝ շուրջօրյա անվճար գործող թեժ գծի հետևյալ հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

15:41 01.04.2025

Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվի

Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և […] ...

«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին

15:33 01.04.2025

«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին

«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։ Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան […] ...

Ռուսաստանը պատրաստ է օգնություն առաջարկել ԱՄՆ-ին և Իրանին երկխոսություն կառուցելու համար․ Ռյաբկով

15:24 01.04.2025

Ռուսաստանը պատրաստ է օգնություն առաջարկել ԱՄՆ-ին և Իրանին երկխոսություն կառուցելու համար․ Ռյաբկով

Մոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար. պետք է գործել, «գնացքը դեռ չի գնացել». Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին և զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, […] ...

Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է

15:15 01.04.2025

Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել է

Մարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել […] ...

Օրեր առաջ կալանավայրից ազատված Դանի Ալվեսի կինը երկարատև բուժումից հետո երեխա կունենա

15:08 01.04.2025

Օրեր առաջ կալանավայրից ազատված Դանի Ալվեսի կինը երկարատև բուժումից հետո երեխա կունենա

Երեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում: 32-ամյա իսպանուհի մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ: Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու […] ...

SHANTNEWS

15:00 01.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP