09:50 27.03.2025
Գազայի հատվածում Իսրայելի կողմից ռազմական գործողությունների վերսկսումից հետո ավելի քան 180 պաղեստինցի երեխա է սպանվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):
«Այն բանից հետո, երբ իսրայելական ուժերը վերսկսեցին ռմբակոծությունները Գազայի հատվածում, հարյուրավոր մարդիկ են զոհվել, այդ թվում՝ ավելի քան 180 երեխա: Շատերի մարմինները մնում են ավերված շենքերի փլատակներում, և բժիշկները հայտնում են, որ վիրավորները մահանում են նրանց աչքի առաջ, քանի որ բուժաշխատողները չեն կարողանում բուժել նրանց»,-նշվում է X-ում հրապարակված UNRWA-ի հայտարարության մեջ։
Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 18-ից անկլավում զոհվել է առնվազն 830 մարդ, այդ թվում՝ 322 երեխա, 174 կին և 58 տարեց։
15:50 01.04.2025
Լրամշակվել են ուսուցչի տարակարգի շնորհման պահանջները15:41 01.04.2025
Հռոմի պապի որոշմամբ՝ Հայոց ցեղասպանության նահատակ Երանելի Իգնատիոս Մալոյանը կսրբադասվիՀռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և […] ...
15:33 01.04.2025
«Բարսելոնան» համառորեն փորձում է ձեռք բերել Ուիլյամսին«Բարսելոնան» շարունակում է հետաքրքրվել Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, գրում է Diario Sport-ը։ Կատալոնական ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կրկին կփորձի ձեռք բերել 22-ամյա ֆուտբոլիստին։ Ակումբը դեռ նախորդ ամռանն էր քայլեր ձեռնարկել` նրա հետ պայմանագիր կնքելու համար, սակայն գործարքը չկայացավ։ Իսպանիայի ազգային հավաքականի եզրային հարձակվողին իր կազմում ցանկանում է տեսնել նաև «Բավարիան», սակայն մյունխենյան […] ...
15:24 01.04.2025
Ռուսաստանը պատրաստ է օգնություն առաջարկել ԱՄՆ-ին և Իրանին երկխոսություն կառուցելու համար․ ՌյաբկովՄոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար. պետք է գործել, «գնացքը դեռ չի գնացել». Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին և զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, […] ...
15:15 01.04.2025
Սարի թաղի 44-ամյա բնակչին դանակահարած անձը ձերբակալվել էՄարտի լույս 31-ի գիշերը՝ ժամը 4-ն անց 55-ին, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով բուժհաստատություն է ընդունվել Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդ։ Վերջինիս հիվանդանոց է տեղափոխել շտապօգնության խումբը՝ Երևանի Սարի թաղից։ Տուժողը ոստիկանության ծառայողներին հայտնել է, որ չի հիշում, թե որտեղ է վնասվածքները ստացել […] ...
15:08 01.04.2025
Օրեր առաջ կալանավայրից ազատված Դանի Ալվեսի կինը երկարատև բուժումից հետո երեխա կունենաԵրեք օր առաջ կալանավայրից ազատ արձակված բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Դանի Ալվեսի կինը`Ջոանա Սանզը, սոցցանցերում հայտնել է, որ երեխայի է սպասում: 32-ամյա իսպանուհի մոդելը գրառման մեջ նշել է, որ 5 տարի անընդմեջ բուժումներ անցնելուց, վիրահատության ենթարկվելուց հետո վերջապես կարող է մայրանալ: Ալվեսն ու Սանզը միասին են 2017 թվականից: 41-ամյա բրազիլացին ու իր նախկին կինը համատեղ երկու […] ...