22:03 26.03.2025
Մարտի 26-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ ֆիննական նախագահող Վեսա Հակինենի և ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ բանագնաց Թերհի Հակալայի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանը և կազմակերպության շրջանակներում ՀՀ համագործակցությանն առնչվող հարցեր։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերներին ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները` ընդգծելով «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումը և ՀՀ պատրաստակամությունը ստորագրել այն:
09:40 01.04.2025
Գազայի հատվածի հիվանդանոցներում սպառվել են ցավազրկող դեղամիջոցներըԳազայի հատվածի հիվանդանոցներում սպառվել են ցավազրկող դեղամիջոցները։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Պաղեստինյան անկլավի հիվանդանոցների բժիշկները չեն կարող մարդկանց պատշաճ բուժօգնություն ցուցաբերել եւ բուժել վիրավորներին, քանի որ նրանք չունեն ցավազրկողներ։ Ավելի վաղ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել էր դեղերի և արյան լուրջ պակասի մասին՝ նշելով, որ պակասը պայմանավորված է Իսրայելի կողմից […] ...
09:35 01.04.2025
Հութիները հայտնել են, որ Եմենի երկնքում ամերիկյան անօդաչու թռչող սարք են ոչնչացրել«Անսար Ալլահ» ապստամբ շարժման հութիները Եմենի օդային տարածքում ոչնչացրել են ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։ Այսպիսի հայտարարություն է արել ապստամբների կողմից ձեւավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Մեր հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքը, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Մարիբ նահանգի երկնքում»,-ասել է Սարիան հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքի […] ...
09:30 01.04.2025
Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ է արել դատապարտել Թրամփի սպառնալիքները՝ որպես միջազգային իրավունքի խախտումՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կոչ է արել Անվտանգության խորհրդին դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին` որպես միջազգային իրավունքի խախտում: «Միացյալ Նահանգների նախագահը, 2025 թվականի հունվարին՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր, համակարգված կերպով անտեսել և խախտել է միջազգային նորմերը և սկզբունքները, որոնց վրա հիմնվել է ՄԱԿ-ը։ Անկախ պետությունների դեմ ուժ կիրառելու նրա […] ...
09:20 01.04.2025
Թրամփը հայտարարել է, որ մտադիր է այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ապրիլին կամ «մի փոքր ուշ» այցելել Սաուդյան Արաբիա, Կատար և ԱՄԷ։ Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Մերձավոր Արևելք այցից հետո մտադիր է այցելել «այլ վայրեր», սակայն չի նշել, թե որ երկրներ։ «Ես շատ լավ հարաբերություններ ունեմ Մերձավոր Արևելքի հետ: Այդ ուղևորությունը կարող է տեղի […] ...
09:10 01.04.2025
Վան Ին ասել է, թե ով պետք է աշխատի միջուկային զինանոցի կրճատման ուղղությամբՊեկինի կարծիքով՝ նա, ով ունի մոլորակի ամենամեծ միջուկային զինանոցը, պետք է աշխատի միջուկային զենքի կրճատման ուղղությամբ, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Նա, ով ունի ամենամեծ միջուկային զինանոցը, պարտավոր է կատարել միջուկային զինաթափման պարտավորությունները՝ որպես հատուկ առաջնահերթություն, աշխատել միջուկային զենքի հետագա զգալի և գործնական կրճատման ուղղությամբ՝ պայմաններ ստեղծելու համապարփակ և լիարժեք […] ...
09:03 01.04.2025
ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է ասորական Նոր տարինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի շնորհավորական ուղերձը ասորական Նոր տարվա առթիվ. «Հայաստանում ասորական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Հաբ-Նիսանի՝ ասորական Նոր տարվա առթիվ: Այս տոնը Հայաստանում ապրող ասորիներին թող բերի խաղաղություն, առողջություն, բարեկեցություն և երջանկություն: Մշտապես եմ ընդգծում, որ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է և այս համատեքստում կարևորում […] ...