Որ պահին ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իմ արձանագրման հետ, կդադարեմ լինել վարչապետ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+6.09 oC

Որ պահին ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իմ արձանագրման հետ, կդադարեմ լինել վարչապետ. Փաշինյան

21:47 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի ղարաբաղյան շարժումը չշարունակելու իր դիրքորոշման հետ, ինքն այդ պահին կդադարի լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

«Ես ասում եմ իմ դիրքորոշումը՝ որպես Հայաստանի վարչապետ, որ մենք ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Կրկնում եմ՝ ես դա անում եմ որպես Հայաստանի վարչապետ: Եվ որ պահին Հայաստանի ժողովուրդը համաձայն չլինի իմ այս արձանագրման հետ, ես այդ պահին կդադարեմ լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց՝ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետն է, դա իր և Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է:

Փաշինյանն ավելի վաղ կարծիք էր հայտնել, որ Հայաստանը չպետք է շարունակի ղարաբաղյան շարժումը, ինչին հակադարձել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը չի սկսել ղարաբաղյան շարժումը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, ուստի Փաշինյանը չի կարող այդ շարժումը չշարունակելու որոշում կայացնել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

08:35 01.04.2025

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 01.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

08:16 01.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում: 2018 […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 01.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

08:00 01.04.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և […] ...

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP