ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+6.09 oC

ՆԳՆ սպասարկման գրասենյակների այցերը շարունակվում են

20:57 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են աշխատանքը՝ համայնքներում ապահովելով հանրային ծառայությունների առավելագույն հասանելիություն։ Մարտի 20-21-ը շրջիկ սպասարկման մեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում էին` Վարդենիս, Ճամբարակ, Թումանյան և Ախթալա համայնքներում: Նախապես տեղեկացված բնակիչներն անհրաժեշտ փաստաթղթերով սպասում էին իրենց հերթին, իսկ անցորդները, տեսնելով շրջիկ սպասարկման մեքենան, հետաքրքրված մոտենում էին ու ծանոթանում տեղում մատուցվող ծառայություններին։

96-ամյա վարդենիսցի տղամարդուն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատակիցը մոտեցավ անձամբ և կատարեց անձագրի փոխանակում։ Նույն կերպ սպասարկվեց նաև տարեց մի կին։

«Մի քանի ժամվա ընթացքում սպասարկել ենք հարյուրից ավելի քաղաքացիների։ Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը բավական բարձր է գնահատվում քաղաքացիների կողմից, քանի որ այն խնայում է նրանց և՛ ժամանակը, և՛ ֆինանսական միջոցները։ Ամենապահանջվածը եղել է անձնագրավորման գործողությունը. մատուցել ենք անձնագրերի փոխանակման, առաջին անգամ անձնագրավորման, ինչպես նաև այլ ծառայություններ»,-նշեց ՄՔԾ աշխատակից Քրիստինե Պողոսյանը:

Հաշվառման- քննական բաժինների տիրույթում մատուցվող ծառայություններից հիմնականում դիմում են վարորդական իրավունքի վկայականի փոխանակման և մեքենայի սեփականության վկայական ստանալու համար։

Հաշվառման- քննական բաժնի աշխատակից Նաիրա Պողոսյանի խոսքով՝ «Մատուցվող ծառայությունների տևողությունը տարբեր է։ Օրինակ՝ խոտանման տեղեկանքի կամ սեփականության վկայականի տրամադրումը տևում է 3-ից 5 րոպե, իսկ, օրինակ, վարորդական վկայականների փոխանակման դեպքում՝ մինչև 10 րոպե»։

Շրջիկ սպասարկման գրասենյակի մասնագետները նախանշված վայրերում ծառայություններ մատուցելուց բացի իրականացրին նաև տնայցեր՝ սպասարկելու տարածքային բաժիններ այցելել չկարողացող անձանց։

Անձնագրավորվեց Նորակերտ գյուղի 94-ամյա բնակչուհին, որի համար բաժին այցելելը դժվար խնդիր էր։

«Երեք ամիս է՝ անձնագրի ժամկետը լրացել էր, հնարավոր չէր թոշակ ստանալ։ Միանշանակ գոհ եմ, բարձր սպասարկում է, աշխատակիցը շատ բարեհամբույր է»,- մեզ հետ զրույցում նշեց մի քաղաքացի:

Տնայցի շրջանակում սպասարկվեց նաև Նորակերտ գյուղի մեկ այլ բնակչուհի. նրա անձնագրի ժամկետը նույնպես լրացել էր:

Ընդունված դիմումների հիման վրա թողարկված փաստաթղթերը կտրամադրվեն մարտի 28-ին՝ նույն վայրերում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է դասախոսության

08:46 01.04.2025

Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցել է դասախոսության

Մարտի 27-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն Ամերիկայի կաթոլիկ համալսարանում մասնակցեց «Գրեյս և Փոլ Շահինյաններ. հայկական քրիստոնեական արվեստ և մշակույթ» խորագրով դասախոսությունների շրջանակում նախատեսված դասախոսության՝ նվիրված միջնադարյան Հայաստանում քրիստոնյաների և մահմեդականների հարաբերություններին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Դասախոսության հիմնական բանախոսն էր Կրեմենի կրթության և մարդկային զարգացման դպրոցի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, ռազմավարական պլանավորման և […] ...

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

08:35 01.04.2025

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 01.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

08:16 01.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում: 2018 […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 01.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

08:00 01.04.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և […] ...

BACK_TO_TOP