ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-թուրքական հաշտության թեման – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+6.09 oC

ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի արտգործնախարարը քննարկել են հայ-թուրքական հաշտության թեման

22:45 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ: Սա Էրդողանի վարչակազմից առաջին այցն է Միացյալ Նահանգներ՝ Դոնալդ Թրամփի Սպիտակ տուն վերադառնալուց հետո:

Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը՝ նախ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք քննարկվել են Հայաստանի հետ առնչություն ունեցող թեմաներ:

«Ոնց հասկանում եմ՝ այո, թեև պաշտոնական հաղորդագրություններում բաց տեքստով այդ մասին չի ասվում, բայց լրատվամիջոցների՝ դիվանագիտական խողովակներով ստացած տեղեկությունը վկայում է այն մասին, որ հարցը քննարկվել է:

Լրատվամիջոցներից մեկը հայտնում է, որ Ռուբիոն ու Ֆիդանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը վերաբերող հարցեր:

Այն մասին, որ այդ հարցը քննարկվել է՝ անուղղակիորեն վկայում է նաև Պետքարտուղարության մամլո խոսնակ Թեմի Բրյուսի պաշտոնական հաղորդագրությունը»,- ասել է Արտյոմ Երկանյանը:

Թրամփը հակվա՞ծ է Էրդողանին ընդունել օվալաձև աշխատասենյակում: Վաշինգտոնի քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ փոխվո՞ւմ է:

Մանրամասները՝ ամբողջական հարցազրույցում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

08:35 01.04.2025

Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:25 01.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

08:16 01.04.2025

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում: 2018 […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:06 01.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

08:00 01.04.2025

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

Մարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և […] ...

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP