19:05 26.03.2025
Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է խորհրդակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ժամանակի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք Ադրբեջանին առաջարկել ենք սկսել խորհրդակցությունները։ Իհարկե, նաև հրապարակային առաջարկությունները զուգորդվում են դիվանագիտական խողովակներով արվող առաջարկներով, և ինչ-որ աշխատանք է գնում։ Լավ ժանր չէ դիվանագիտական աշխատանքի մասին պատմելը։ Երբ այդ աշխատանքն արդյունք տա, այդ արդյունքը կտեսնեն բոլորը»,-ասել է Փաշինյանը։
Մարտի 13-ին Հայաստան և Ադրբեջան պաշտոնապես հայտարարեցին, որ հասել են վերջնական համաձայնության խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նշեց, որ պատրաստ է Բաքվի հետ սկսել քննարկումներ պայմանագրի ստորագրման ժամկետների և վայրի վերաբերյալ։
Անմիջապես դրանից հետո միջազգային մի շարք դերակատարներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՌԴ-ն, ՄԱԿ-ը և մի շարք պետություններ, ողջունեցին կողմերի միջև պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ փաստաթուղթը կստորագրվի հնարավորինս սեղմ ժամկետներում։
Ադրբեջանը, սակայն, նոր նախապայմաններ է առաջ քաշում համաձայնագիրը ստորագրելու համար՝ շարունակելով կեղծ պնդումներ անել Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու անհրաժեշտության վերաբերյալ և պնդելով, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի։
08:35 01.04.2025
Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային ԱՄՆ անօրինական միգրանտների հոսքը նվազեցնելու համարԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Մեքսիկայի ԱԳ նախարար Խուան Ռամոն դե լա Ֆուենտեի հետ հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել մեքսիկացիներին համատեղ աշխատանքի համար, որը թույլ է տվել նվազեցնել մեքսիկա-ամերիկյան սահմանը հատող անօրինական միգրանտների հոսքը։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Մեքսիկային միգրացիայի և անվտանգության հարցերում համակարգված և փոխադարձ հարգանքով աշխատանքի համար, որը, ի թիվս այլ բաների, օգնել […] ...
08:25 01.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:16 01.04.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը խորհրդակցթյուններ է անցկացնում Հյուսիսային Կորեայի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի ուղիներ է պահպանում ԿԺԴՀ-ի հետ և խոստովանել է, որ ինչ-որ փուլում կարող է կապ հաստատել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ «Մենք Կիմ Չեն Ընի հետ հիանալի հարաբերություններ ունենք: Եվ այո, շփումը շարունակվում է»,-ասել է Թրամփը երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի հրապարակից լրագրողների հետ զրույցում: 2018 […] ...
08:06 01.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
08:00 01.04.2025
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհինՄարտի 31-ին, ժամը 19։45-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զառիթափ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 140-րդ կմ-ին բախվել են «VAZ» և […] ...
23:59 31.03.2025
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...