Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում․ պաշտպանության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+16.09 oC

Սահմանամերձ բնակավայրերում լսվող կրակոցները ՀՀ ուղղությամբ չեն իրականացվում․ պաշտպանության նախարար

18:19 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանել է, որ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով արձանագրվող կրակոցները, որոնք լսելի են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում, Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն իրականացվում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նախարարին փոխանցել է Սյունիքի մարզի բնակիչների արտահայտած մտահոգությունը՝ նշելով, որ վերջին օրերին տարածվել են տեսանյութեր, որոնցում հստակ լսվում են կրակոցներ։

«Ինքս երեկ բազմաթիվ տեսանյութեր եմ ստացել, որոնք արձանագրում են այդ կրակոցները։ Դիմում եմ ձեզ սյունեցիների խնդրանքով՝ ակնկալելով սահմանային իրավիճակի մասին հնարավոր տեղեկատվություն»,-նշել է պատգամավորը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատասխանել է, որ տեղեկացված է տեսանյութերից և հրապարակումներից։

«Եվ նաև դրանով պայմանավորված՝ պաշտպանության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որ սահմանի երկայնքով լինում են դեպքեր, երբ կան կրակոցներ, սակայն դրանք Հայաստանի Հանրապետության ուղղությամբ չեն»,-ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ այն դեպքերը, որոնք վտանգ չեն պարունակում, սովորաբար պաշտոնական արձագանքի չեն արժանանում։

«Իհարկե, պաշտպանության նախարարությունը ուշադիր  հետևում է ամենին։ Մենք այդ հարցի կարգավորումը պատկերացնում ենք բացառապես դիվանագիտական ճանապարհով և հենց այդ կերպ էլ իրականացնում ենք մեր գործելաոճը»,-հավելել է Սուրեն Պապիկյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանք՝ ուղղված մշակույթի ինքնաբավության բարձրացմանը. ամփոփվել է «Կատապուլտ» ծրագիրը

12:15 01.04.2025

ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանք՝ ուղղված մշակույթի ինքնաբավության բարձրացմանը. ամփոփվել է «Կատապուլտ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի փակման արարողությանը և «Երևան» ամսագրի հատուկ համարի շնորհանդեսին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Դանիել Դանիելյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը: «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

12:07 01.04.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 31-ից ապրիլի 1-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 31-ից ապրիլի 1-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 100 դեպք: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 28, թմրանյութի հայտնաբերման՝ 10, հոգեկան ներգործության՝ 7, մարմնական վնասվածք պատճառելու ու խարդախության՝ 8-ական, խուլիգանության և թմրանյութի իրացման՝ 4-ական, ֆիզիկական […] ...

SHANTNEWS

12:00 01.04.2025

SHANTNEWS

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

11:55 01.04.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առիթով։ «Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի բոլոր ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի առիթով: Թող սիրո և պտղաբերության այս գարնանային տոնը բոլորիդ ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում: Մաղթում եմ, որ գալիք տարին Հայաստանի ասորիների համար լինի նոր ձեռքբերումների տարի, որ ասորական հին ու հզոր մշակույթի կրողներն իրենց […] ...

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

11:45 01.04.2025

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը

Ծնվել է պատերազմում անմահացած Արման Մանուկյանի եղբայրը։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով համապատասխան տեսանյութ։ ...

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

11:38 01.04.2025

Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2719-ի, հաղորդում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը ՝ վկայակոչելով երկրի վարչապետին։ «Մյանմայի առաջնորդ Մին Աուն Հլայնը հայտնել է, որ մարտի 28-ին Մյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է 2719 մարդ, վիրավորվել՝ 4521-ը, անհետ կորել՝ 441-ը։ Նրա խոսքով՝ զոհերի թիվը կարող է գերազանցել 3000-ը»,- փոխանցում է լրատվամիջոցը։ ...

BACK_TO_TOP