Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+18.09 oC

Արամ Վարդանյանը` Ասիայի չեմպիոն

08:00 27.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանը (77 կգ) Հորդանանի մայրաքաղաք Ամմանում դարձել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Ասիայի չեմպիոն։

29-ամյա ըմբիշը պայքարը սկսել է քառորդ եզրափակչից, որտեղ 9-0 հաշվով հաղթել է Իբրագիմ Մագոմեդովին (Ղազախստան)։ Կիսաեզրափակչում նա նույն հաշվով առավելության է հասել հորդանանցի Ամրո Աբեդ Սադեհի դեմ գոտեմարտում։

Եզրափակչում էլ Վարդանյանը 4-2 հաշվով հաղթել է Իրանի ներկայացուցիչ Ալիռեզա Աբդևալիին և նվաճել կարիերայի առաջին ոսկե մեդալը մեծահասակների մրցաշարերում։

Արամ Վարդանյանը խառը մենամարտերի անվանի մարտիկ Էդուարդ Վարդանյանի կրտսեր եղբայրն է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

14:04 01.04.2025

Հայաստանի 11 մարտիկներից 9-ը հաղթել են․ MIX FIGHT 57

Երևանում անցկացվել է Խառը մենամարտերի MIX FIGHT 57 մրցաշարը։ Հայաստանը ներկայացնող 11 մարտիկներից 9-ը հաղթանակ է տարել: Մելքոն Մելքոնյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է Լուկա Բաձգարաձեին։ Մաքսիմ Խաչատրյանը տեխնիկական նոկաուտով հաղթել է Մոհամմադ Զանգիաբադին։ Դավիթ Խաչատրյանը խեղդող հնարքով հաղթել է Կերամատ Աքբարիին։ Գեղամ Վարդանյանը նոկաուտի է ենթարկել Էրֆան Մադադիին։ Սեյրան Ասատրյանը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել […] ...

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել

13:56 01.04.2025

Թիվ 14 և 31 ԸԸՀ-ները վերահաշվարկ կատարելու և քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումներ չեն ստացել

Տեղական ինքնակառավարման մարմինների 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրությունների շրջանակներում, ընտրական տեղամասում վերահաշվարկի կամ ընտրական տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմում համապատասխան սուբյեկտները կարող էին ներկայացնել 2025 թվականի մարտի 31-ին՝ ժամը 12.00-ից մինչև ժամը 18.00-ն, կամ 2025 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 9.00-ից մինչև ժամը 11.00-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրազեկում է, որ սահմանված ժամկետներում թիվ […] ...

Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումը

13:49 01.04.2025

Վրաստանն արգելել է հեռուստաալիքների արտաքին ֆինանսավորումը

Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է հեռարձակման մասին օրենքը, որն արգելում է  հեռուստաալիքների օտարերկրյա ֆինանսավորումը։ Խորհրդարանի նիստն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ «Հեռարձակման մասին» օրենքում փոփոխություններին կողմ է քվեարկել 86 պատգամավոր։ Ոչ ոք դեմ չի արտահայտվել։ Օրենքի համաձայն՝ սահմանվում է «օտար ուժերի» կողմից հեռուստաալիքների ֆինանսավորման արգելք։ Սրա պատճառն, ինչպես նշված է բացատրական […] ...

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

13:34 01.04.2025

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը  2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը

13:28 01.04.2025

Վրաստանի խորհրդարանն ընդունել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենքը

Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին: ...

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ

13:20 01.04.2025

ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի շրջանակում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել հայտարարությամբ

Մարտի 27-ին Ժնևում ընթացող ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանի շրջանակներում Ժնևում ՀՀ Մշտական ներկայացուցչությունը հանդես է եկել  «Թվային տեխնոլոգիաները և Կանանց ու աղջիկների իրավունքները» խորագիրը կրող համատեղ հայտարարությամբ: Հայտարարությունը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ 70 երկրների անունից։ Հայաստանի հիշյալ նախաձեռնությանը որպես հեղինակների հիմնական խմբի անդամներ միացել էին երկրներ ՄԻԽ տարբեր տարածաշրջանային խմբերից ինչպիսիք են Էստոնիան, […] ...

BACK_TO_TOP