ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+5.09 oC

ՊԵԿ նախագահը ներկա է գտնվել «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին

13:22 26.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ներկա է գտնվել Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվող «Թվային փոխակերպման առաջնորդություն» խորագրով աշխատաժողովին, որի նպատակն է համախմբել  պետական կառույցների ջանքերը թվային կառավարման օրակարգի շուրջ։ Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Կենտրոնական բանկի և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության հետ համատեղ՝ կարևորելով թվայնացման օրակարգի առաջնահերթությունը երկրի զարգացման համար։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել են թվային նույնականացման համակարգերի տեխնոլոգիական, քաղաքական, իրավական և կառավարման մոդելները, քննարկվել են փոխգործելիության ու տվյալների կառավարման ժամանակակից մոտեցումները՝ անդրադառնալով Էստոնիայի թվայնացման պատմությանը:

Միաժամանակ, քննարկվել են արհեստական բանականության գործիքակազմերը և ամպային տեխնոլոգիաներն ու դրանց կիրառումը՝ ընդգծելով վերջիններիս ազդեցությունը թվային կառավարման գործընթացում։ Անդրադարձ է եղել նաև թվային կառավարման բաղադրիչներին, մասնավորապես դրանց համադրմանը, թվայնացման բոլոր շահառուների պարտականություններին՝ շեշտադրելով քաղաքացիակենտրոն ծառայությունների ստեղծումն ու մատուցումը։

ՊԵԿ նախագահը կարևորել է թվային փոխակերպումները հարկային և մաքսային ոլորտներում՝ ընդգծելով, որ ՊԵԿ համակարգերի թվայնացումը Կոմիտեի առաջնահերթություններից է։

Աշխատաժողովի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն են դարձվել թվային վերափոխմամբ պայմանավորված աշխատանքային մշակույթի փոփոխություններին, թվային ծառայությունների կառավարման առանձնահատկություններին, ինչպես նաև կարևորվել է տվյալների պաշտպանության կիբեռանվտանգությունը, որպես յուրաքանչյուր կառույցի կարևորագույն բաղադրիչ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

23:59 31.03.2025

Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

23:56 31.03.2025

Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

23:54 31.03.2025

Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին

Չինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

23:48 31.03.2025

Ընձառյուծների գիշերային զբոսանքը

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

23:43 31.03.2025

Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքը

Ընդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր  ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

23:38 31.03.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...

BACK_TO_TOP