11:41 26.03.2025
Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին նման հարց է տվել Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկի՝ Correio Braziliense-ի լրագրողը։
««Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։
Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։
Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք։
Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր։
Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաև երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր: Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից՝ իրենց երկրի երկու հատվածները կապելու համար։ Բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից՝ միանալու Թուրքիային, Միջերկրական ծովին և այլն։ Մեր առաջարկների և գաղափարների նախնական փոխանակման հիման վրա, մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։
Այո, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում»,-ասել է Միրզոյանը։
23:31 31.03.2025
Գիտնականները հայտնի կտավի մեջ բժշկական իմաստ են գտել23:59 31.03.2025
Ծառատունկ՝ Երևանի հ. 86 մանկապարտեզի բակումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Լյովա Կատվալյանի անվան հ. 86 մանկապարտեզի բակում կատարվեց ծառատունկ։ Տնկվել է շուրջ 300 ծառ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 31.03.2025
Նոր էներգիա և տղամարդու կոստյումներ. ի՞նչ է պատահել Մելանյա ԹրամփինԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը փոխել է իր կերպարը և վարքագիծը ամուսնու նախագահական երկրորդ ժամկետի ընթացքում։ Դոնալդ Թրամփի կինը, ով 2016-2020 թթ.-ին անընդհատ քննադատության էր ենթարկվել, այժմ ավելի քիչ է հայտնվում հանրությանը, ավելի քիչ ժամանակ է անցկացնում Սպիտակ տանը և հագնվում է ավելի պաշտոնական, նույնիսկ «կոշտ»։ Gazeta.Ru -ն ներկայացրել է, թե ինչպես է փոխվել Մելանյա […] ...
23:54 31.03.2025
Չինացի զույգը 9 դուստր է լույս աշխարհ բերել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվինՉինացի զույգը 9 դուստր է ունեցել՝ նրանց անվանակոչելով որդի ունենալու երազանքի պատվին, հայտնում է South China Morning Post-ը։ Ընտանիքն բնակվում է Չժյանսու նահանգի Հուայան գյուղում։ Ավագ և կրտսեր դուստրերի տարիքային տարբերությունը 20 տարի է։ Ընտանիքի հայրը՝ 81-ամյա Ցզին, իր բոլոր դուստրերի համար ընտրել է անուններ, որոնք վերջանում են «di» հիերոգլիֆով, որը նշանակում է «եղբայր»: Առաջնեկի […] ...
23:48 31.03.2025
Ընձառյուծների գիշերային զբոսանքըՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տարածքում կրկին արձանագրվել են մայր ընձառյուծն ու ձագը։ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվում են մշտադիտարկման աշխատանքներ։ Ընձառյուծն ընդգրկված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում և գնահատվում է որպես «Կրիտիկական վիճակում գտնվող» ՝ CR C2a(i);D: Ընձառյուծի որսի և (կամ) ոչնչացման դեպքում […] ...
23:43 31.03.2025
Թբիլիսիում ընթանում է ընդդիմության հանրահավաքըԸնդդիմության մի քանի հազար համակիրներ, շարքային քաղաքացիներ և քաղաքացիական ակտիվիստներ Թբիլիսիում հակակառավարական ցույց են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն դիմել է հավաքվածներին՝ հերթական անգամ իշխանություններին կոչ անելով խորհրդարանական նոր ընտրություններ նշանակել։ Նա նաև ցուցարարներին ասել է, որ նրանք պետք է շարունակեն պայքարը […] ...
23:38 31.03.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 24-30-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել՝ 1900.40 մ (30.03.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 17 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 1 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի մարտի 24-30-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ […] ...