23:41 25.03.2025
Մարտի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և 7-րդ փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 27-ամյա Վանուշ Հ․-ի վարած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենան և 56-ամյա Վահրամ Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենայից բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
17:08 29.03.2025
Մանկուց սիրել եմ պատրաստել զարդեր․ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդերՆկարիչ և զարդագործ Լուսինե Հարությունյանը ստեղծում է արծաթյա յուրօրինակ զարդեր՝ օգտագործելով հայկական մանրանկարչության դետալները։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում։ ...
17:00 29.03.2025
«Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում․ Անչելոտին՝ Լա լիգայի նախագահի մասինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասի հայտարարությանը: ««Ռեալի» հանդեպ նրա հակակրանքն ինձ չի զարմացնում, բայց մարզիչների նկատմամբ նման վերաբերմունքը նորություն էր: Լավ կլինի, որ նա կենտրոնանա իր գործերի վրա, որովհետև նա չի հարգում ոչ «Ռեալին», ոչ էլ մարզիչներին»,- իտալացի մասնագետի խոսքերը մեջբերում է As-ը: Ավելի վաղ Տեբասը անուղղակիորեն […] ...
16:50 29.03.2025
Մյանմայում երկրաշարժի հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկանՄյանմայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ չկան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Մարտի 28-ին Մյանմայում տեղի է ունեցել երկու հզոր երկրաշարժ՝ համապատասխանաբար 7․7 և 6․4 մագնիտուդով։ Ցնցումները զգացվել են նաև հարևան Թաիլանդում, ինչպես նաև Չինաստանում, Կամբոջայում, Բանգլադեշում և Հնդկաստանում։ Վերջին տվյալներով՝ երկրաշարժերի […] ...
16:40 29.03.2025
Արդյո՞ք խաղաղության պայմանագիրը կբացառի նոր պատերազմի վտանգը. Հեռանկար բանավեճԽաղաղ համաձայնագրի տեքստը համաձայնեցված է: Կստորագրվի՞ այն, թե՞՝ ոչ: Արդյո՞ք պետք են միջնորդներ ու երաշխավորներ: Կբացառի՞ արդյոք փաստաթուղթը նոր պատերազմի վտանգը: Ո՞ր սահմաններում է ճանաչվում Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում իրենց կարծիքն են հայտնել քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը և քաղաքական գործիչ Հայկ Խանումյանը։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
16:17 29.03.2025
ԱՄՆ դատարանը ժամանակավորապես արգելափակել է «Ամերիկայի Ձայնի» փակման փորձերըՄանհեթենի ԱՄՆ շրջանային դատարանի դատավոր Ջեյ Փոլ Էթքենը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ «Ամերիկայի Ձայն» (Voice of America, VOA) լրատվական ծառայությունը փակելու փորձերը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է The New York Times-ը։ Այս որոշումը կանխում է 1,300 լրագրողների և այլ աշխատակիցների աշխատանքից ազատումը, որոնք ավելի վաղ այս ամսվա ընթացքում […] ...
16:02 29.03.2025
Ռոմարիոյի որդին Վինիսիուսի նախկին ընկերուհու հետ տեղափոխվել է ԿիևԲրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռոմարիոյի որդի Ռոմարինյոն հանդես կգա Ուկրաինայի առաջին լիգան ներկայացնող ՅՈՒԿՍ ակումբում։ Այս մասին հայտնում է sport.ua-ն: Երիտասարդ ֆուտբոլիստը Կիև է ժամանել իր ընկերուհու՝ Բիա Միշելի հետ, որը նախկինում հանդիպում էր Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ: Նա հանրահայտ բլոգեր ու պարուհի է և Ինստագրամում ունի 1.6 միլիոն հետևորդ: View this post […] ...