20:38 25.03.2025
Իրանի ԱԳՆ նախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում մարտի 25-ին ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի և Էսմայիլ Բաղայեի հանդիպումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր:
Ընդգծվել է Հայաստանի և Իրանի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման և նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում առկա պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ի միջև համագործակցության և լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ:
Անի Բադալյանը և Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը՝ հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները:
Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը»,-ասվաշ է հաղորդագրության մեջ:
11:30 29.03.2025
«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներից11:30 29.03.2025
«Ռեալում» հոգնել են Վինիսիուսի պահանջներիցՄադրիդի «Ռեալը» տրանսֆերի կհանի Վինիսիուս Ժունիորին, եթե բրազիլացին շարունակի ակումբից բարձրացված աշխատավարձով նոր պայմանագիր պահանջել։ FootballTransfers-ը հայտնում է, որ Մադրիդում արդեն հոգնել են 24-ամյա ֆուտբոլիստի պահանջներից: Նա շարունակ պնդում է, որ աստղաբաշխական առաջարկ ունի սաուդյան Պրո լիգայից և որպեսզի չհեռանա, պետք է դառնա ակումբի ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը: Շշուկներ կան, որ բրազիլացու հետ շփումները դժվարացել […] ...
11:12 29.03.2025
Նշվել են այն մրգերը, որոնք օգնում են ավելի երիտասարդ տեսք ունենալՍեխը, նարինջը և ջրի բարձր պարունակությամբ այլ մրգեր կարող են օգնել ձեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ, ասել է սննդաբան Ամիր Խանը: Նրա կարծիքը մեջբերում է Daily Mirror-ը։ Նրա խոսքով՝ ջրազրկումն անմիջապես ազդում է արտաքինի վրա՝ մաշկը չորանում է, իսկ կնճիռներն ավելի նկատելի են դառնում։ Բժիշկը նաև նշել է, որ հեղուկի պակասը բացասաբար է անդրադառնում հոդերի […] ...
10:53 29.03.2025
Անվանվել է հոգեկան առողջության բարելավման անսովոր միջոցՀոգեկան խնդիրների կանխարգելման համար անհրաժեշտ է վերահսկել աղիների առողջությունը, ասել է դիետոլոգ և սննդաբան, բ.գ.թ. Մեգան Ռոսին։ Նա Huffington Post-ին հայտնել է հոգեկան առողջությունը բարելավելու իր անսովոր միջոցը: Ռոսսին նշել է, որ աղեստամոքսային տրակտն ուղղակիորեն ազդում է ոչ միայն ուղեղի, այլև հոգեկանի աշխատանքի վրա։ Նրա խոսքով, վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ աղիների քրոնիկ հիվանդությունները […] ...
10:23 29.03.2025
Ուկրաինայի հավաքականի դարպասապահը կհեռանա «Ռեալից»Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ ակումբից, հայտնում է AS-ը: 26-ամյա ֆուտբոլիստը որոշումը կայացրել է նախորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայից հետո: Այդ ժամանակ Լունինը մինչև եզրափակիչ բազմիցս օգնել է թիմին, սակայն որոշիչ խաղում մարզչական շտաբը որոշել է մեկնարկային կազմում տեղը վստահել Տիբո Կուրտուային: Ուկրաինայի հավաքականի դարպասապահն ընդառաջ է գնացել ակումբին […] ...
10:00 29.03.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...
09:26 29.03.2025
AFP. Մյանմայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-իՄյանմայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1002-ի, ևս 2376 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP)՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։ Բացի այդ, 68 մարդ դեռևս անհետ կորած է համարվում, հաղորդում է MRTV պետական հեռուստաալիքը: Իշխանությունները շարունակում են ցուցակներ կազմել։ Մարտի 28-ին գրանցված ուժգին ցնցումները ավերածություններ են առաջացրել երկրի գրեթե ողջ […] ...