ԱՄՆ ազգային հետախուզություն. Ռուսաստանը զենք է մշակում տիեզերքում ենթակառուցվածքները թուլացնելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ ազգային հետախուզություն. Ռուսաստանը զենք է մշակում տիեզերքում ենթակառուցվածքները թուլացնելու համար

20:25 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ հետախուզական համայնքը կարծում է, որ Ռուսաստանը մշակում է հակաարբանյակային զենք և այլ զինատեսակներ՝ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մերձերկրային տիեզերական ենթակառուցվածքը թուլացնելու համար։ Այս մասին ասվում է երկրի առջեւ ծառացած սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի հրապարակված զեկույցում։

«Ռուսաստանը նաև զարգացնում է նոր հնարավորություններ և հակաարբանյակային զենքեր՝ ուղղված Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների տիեզերական ենթակառուցվածքի թուլացմանը»,-ասվում է փաստաթղթում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված «Opel»-ում

11:58 30.03.2025

Մխչյան գյուղում հրդեհ է բռնկվել ավտոտնակում կայանված «Opel»-ում

Այսօր՝ մարտի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի Ստեփան Շահումյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 35 տան ավտոտնակում կայանված «Opel» մակնիշի […] ...

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

11:30 30.03.2025

Մբապեի դուբլն ու «Ռեալի» հաղթանակը

Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ընդունել էր «Լեգանեսին» և հաղթել է 3-2 հաշվով: 32-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, մինչև առաջին խաղակեսի ավարտը «Լեգանեսը» երկու գոլ է խփել, 47-րդ րոպեին Բելինգեմը հավասարեցրել է հաշիվը, իսկ 76-ին Մբապեն տուգանային հարվածով հաղթանակ է պարգևել իր թիմին: Ի դեպ, […] ...

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

11:18 30.03.2025

Ինդոնեզիայում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Աչեհ նահանգում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Ինդոնեզիայի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Երկրաշարժը տեղի է ունեցել Արևմտյան Ինդոնեզիայի ժամանակով 09.58-ին»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ըստ սեյսմոլոգների՝ ցունամիի հավանականություն չկա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ցամաքում՝ 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում: ...

ՏԻՄ ընտրությունների օրը ՄԻՊ աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից

11:00 30.03.2025

ՏԻՄ ընտրությունների օրը ՄԻՊ աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից

Մարտի 30-ին՝ Գյումրի և Փարաքար համայնքներում տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Շուրջօրյա գործում է նաև թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն: Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքի իրացման կամ ընտրական խախտումների վերաբերյալ բողոքները կարող եք ներկայացնել Մարդու իրավունքների […] ...

Ջոկովիչն ու Մեսսին մարզաշապիկներն են փոխանակել

10:52 30.03.2025

Ջոկովիչն ու Մեսսին մարզաշապիկներն են փոխանակել

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը սոցցանցերում լուսանկար է հրապարակել «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ: «Պատիվ էր հանդիպել մեծն Մեսսիի ու նրա ընտանիքի անդամների հետ»,- գրել է սերբ թենիսիստը։ Լեգենդար մարզիկները մարզաշապիկներն են փոխանակել։ Մեսսին ներկա է եղել Ջոկովիչի ու Գրիգոր Դիմիտրովի (Բուլղարիա, 15-րդ ռակետ) միջև Մայամիի «Մասթերսի» կիսաեզրափակչի մրցախաղին։   Посмотреть […] ...

Տարադրամի փոխարժեքները մարտի 30-ին

10:46 30.03.2025

Տարադրամի փոխարժեքները մարտի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 421 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 425 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.60 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․7 դրամ:   ...

BACK_TO_TOP