18:52 25.03.2025
Իսրայելի պաշտպանության նախարարության ղեկավար Իսրայել Կացը հաստատել է Գազայի հատվածում ռազմական գործողությունների շարունակման օպերատիվ ծրագրերը։ Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
Նա հաստատել է այդ ծրագրերը Իսրայելի բանակի Հարավային հրամանատարության ղեկավար, գեներալ-մայոր Յանիվ Ասորի և մի շարք այլ ռազմական ղեկավարների մասնակցությամբ կայացած հանդիպման արդյունքում։
Կացի խոսքով՝ զինվորականների խնդիրն է վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման արմատականների կողմից անկլավում պահվող պատանդներին։
«Հիմա մեր հիմնական նպատակը բոլոր պատանդներին տուն վերադարձնելն է։ Եթե ՀԱՄԱՍ-ը շարունակի հրաժարվել, ապա նա կվճարի գնալով ավելի ծանր գին՝ հող, որը կվերցվի նրանցից, գրոհայիններ, որոնք կվերացվեն, և ենթակառուցվածքներ՝ մինչև դրանք ամբողջությամբ ջախջախվեն»,- ասել է նախարարը։
21:21 28.03.2025
Մխիթարյանը՝ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում էTransfermarkt-ը թարմացրել է առաջատար առաջնությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 մլն եվրո։ Նա շարունակում է մնալ 35 տարեկանից բարձր ամենաթանկարժեք ֆուտբոլիստների տասնյակում՝ եթե հաշվի առնենք աշխարհի բոլոր լիգաները: Այս ցուցանիշով նա կիսում է 7-րդ տեղն աշխարհում ևս 5 ֆուտբոլիստի հետ։ Առաջատարն արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է՝ […] ...
21:03 28.03.2025
Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը, 3-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքըԻնչպես արդեն տեղեկացվել է, ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակում նախօրեին ձերբակալվել էր 8 անձ՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալներին դատարան ներկայացնելու հիմքով: Նույն օրը նրանցից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ 6-ը օրենքով սահմանված կարգով ներկայացվել […] ...
20:52 28.03.2025
Մեծ Մանթաշ գյուղում այրվել է անասնակերՄարտի 28-ին, ժամը 14:45-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մանթաշ գյուղում՝ եկեղեցու մոտակայքում, այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Հրդեհը մեկուսացել է ժամը […] ...
20:36 28.03.2025
Հայաստանը մասնակցել է Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերինՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներ, Բանակի կենտրոնական մարզական ակումբի (ԲԿՄԱ) անդամներ դահուկավազորդ Էրիկ Հարությունյանը և լեռնադահուկորդ Արթուր Աբրահամյանը մասնակցել են Շվեյցարիայում կայացած 2025 թվականի Բանակային համաշխարհային ձմեռային 5-րդ խաղերին, հաղորդում է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան: Հարությունյանը 15 կմ մրցատարածությունում 60 մասնակիցների թվում գրավել է 54-րդ տեղը, իսկ Աբրահամյանը լեռնադահուկային սպորտի հսկաոլորավայրէջք մրցաձևում 50 մասնակիցների թվում 27-րդ […] ...
20:22 28.03.2025
Շուտով ես կրկին կայցելեմ Սյունիք. ԱՄՆ դեսպանն ամփոփել է այցըԱյս շաբաթ Սյունիքում եղա, այցելեցի մեր գործընկերներին ու բարեկամներին։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: «Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և տեղական պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում անդրադարձ կատարեցինք մարզում առկա մարտահրավերներին ու հնարավորություններին։ Գորիսում այցելեցի Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին՝ վերստին փաստելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ընդգծելու Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման […] ...