17:22 25.03.2025
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ չափագրման ծառայություններ մատուցող ընկերության տնօրենն օժանդակել է ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի տեղակալի կողմից ապօրինի վարձատրություն ստանալուն, ինչպես նաև անձամբ կաշառք է տվել ՊՆ պաշտոնատար անձին:
Այսպես՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման համար քաղաքացու կողմից ՀՀ կադաստրի կոմիտե ներկայացված դիմումը քաղաքաշինական փաստաթղթերին չհամապատասխանելու հիմքով մերժվելուց հետո վերջինս հարցի լուծման համար դիմել է վերը նշված ընկերության տնօրենին: Նա էլ, իր հերթին, դիմել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին, ով խնդիրը կարգավորելու համար պահանջել է 1.500 ԱՄՆ դոլար ապօրինի վարձատրություն: Հարցի շուրջ համաձայնության գալուց հետո պաշտոնյան քաղաքացուն ուղղորդել է նոր դիմում ներկայացնել կոմիտե՝ այլ հիմքերով:
2024 թվականի նոյեմբերի 14-ին քաղաքացին պահանջված 1.500 ԱՄՆ դոլարը տվել է ընկերության տնօրենին, ով նույն օրը 1.000 ԱՄՆ դոլարը Կադաստրի կոմիտեի աշխատակցի միջոցով փոխանցել է վերը նշված պաշտոնատար անձին, իսկ մնացած գումարը տնօրինել է անձամբ: Արդյունքում՝ 2024 թվականի նոյեմբերի 19-ին անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարվել է:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ նույն ընկերության տնօրենն իր աշխատակցին հերթական վարժական հավաքին մասնակցելուց ազատելու համար 2024 թվականի հոկտեմբերին 100.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանման պետին: Արդյունքում՝ վերը նշված աշխատակիցը փաստացի ազատվել է վարժական հավաքներից:
Ապօրինի վարձատրություն տալու, ստանալու, դրան օժանդակելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանք է ներկայացվել 6 անձի, այդ թվում՝ ՀՀ կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաներին, ինչպես նաև ընկերության տնօրենին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:
16:09 26.03.2025
Երևանի որ թաղամասերում է փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 19-25-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Շենգավիթում՝ մարտի 21-ին, Արաբկիրում՝ մարտի 19-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։ ...
16:00 26.03.2025
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներինՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 26-ին հանդիպել է Ստոկհոլմի Արեւմտյան Եվրոպայի ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչներ Հյուգո վոն Եսենի եւ Յակոբ Հեդենսկոյի հետ: Ողջունելով հյուրերին՝ Սարգիս Խանդանյանը կարեւորել է Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությունը: Խոսելով միջխորհրդարանական ակտիվ հարաբերություններից՝ հանձնաժողովի նախագահը բարձր է գնահատել Շվեդիայի աջակցությունը մեր երկրի խորհրդարանի կարողությունների զարգացման հարցում: Կենտրոնի ներկայացուցիչները նշել […] ...
15:50 26.03.2025
Քննարկում առողջապահական ապահովագրության թեմայով. ի՞նչ է ասել է նախարարըԹվային առողջապահական ապահովագրության ֆրանսիական առաջատար ընկերություններից մեկի` «ALAN» կազմակերպության ներկայացուցիչներ Ադրիեն Սարգի և Ժան-Շառլ Սամուելյանի հետ հանդիպմանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ապահովագրության մեր տեսլականը, խոսել այս ուղղությամբ տարվող աշխատանքներից: Այս մասին հայտնում են նախարարությունից: «Եթե սկսենք 2026 թվականի հունվարի 1-ից, ապա երեք տարում կհասնենք մինչև 80% ապահովագրական ծածկույթի: Սա կհանգեցնի առողջապահական ծառայությունների առումով […] ...
15:42 26.03.2025
ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրի արդյունքներըԱշխարհի 2026 թ. առաջնության եվրոպական ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Նորվեգիայի ազգային հավաքականն արտագնա խաղում I խմբում 4-2 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին։ Խմբի մյուս խաղում Էստոնիայի թիմը հյուրընլալվելիս 3-2 հաշվով հաղթել է Մոլդովայի ընտրանուն։ Նորվեգիան 6 միավորով առաջին տեղում է, Էստոնիան ու Իսրայելը 3-ական միավոր ունեն, Մոլդովան միավոր չունի, իսկ խմբի մյուս մասնակից Իտալիան դեռ […] ...
15:33 26.03.2025
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանումՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ՝ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար): Համերգային ծրագիրը կրել […] ...
15:24 26.03.2025
Իջևանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են գերաններով բեռնված մեքենանՄարտի 25-ին Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Խոլարքեր» կոչվող տարածքի սկզբնամասում կան պատրաստի գերաններ, որոնք բարձում են «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան։ Բաժնի ծառայողների ստուգման ժամանակ «ԿամԱԶ» մեքենայի մոտ մարդ չի եղել, սակայն թափքում կային ընկուզենու գերաններ, ևս քսանվեց գերան դեռ գետնին էր: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 68-ամյա մի կնոջ պատկանող […] ...