Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+12.09 oC

Roadpolice.am կայքում գրանցվել և տուգանքը 20 տոկոս նվազ վճարելու հնարավորություն է ստացել 93 հազարից ավելի վարորդ

17:11 25.03.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Ներքին գործերի նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում դեռևս նախորդ տարվանից գործում է տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված իրավախախտումների տուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու բոնուսային համակարգի բաղադրիչը։
Նպատակը թվային համակարգերի կիրառումը խրախուսելն է, ինչը ոչ միայն հեշտացնում է տուգանքների մասին ծանուցումը, այլև արդյունավետ դարձնում վճարումների ընթացքը։
Բոնուսային այս բաղադրիչից օգտվելու հիմնական պայմանը roadpolice.am կայքում էլեկտրոնային ծանուցման համակարգը ակտիվացնելն է։ Դրանից հետո վարորդը էլեկտրոնային փոստով կստանա վարչական իրավախախտման վերաբերյալ որոշումը՝ արդեն 20 տոկոս նվազ։ Ի դեպ, համակարգը չի փոխարինում SMS ծանուցմանը։
Համակարգում մինչև մարտի 25-ը գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 93 514 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 264 441 որոշում։
Բացի այդ, մեկ այլ իրավակարգավորմամբ՝ եթե քաղաքացին 15 օրվա ընթացքում վճարում է ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար նախատեսված տուգանքը, ապա օգտվում է հավելյալ 30 տոկոս զեղչից։
Բոնուսային այս նորմից մինչև մարտի 25-ը օգտվել է 415 884 վարորդ, կայացվել է 1 350 020 որոշում, պետբյուջե է մուտքագրվել ավելի քան 7 միլիարդ դրամ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են երկու «Toyota» և երկու «Mercedes» ավտոմեքենա

23:19 28.03.2025

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են երկու «Toyota» և երկու «Mercedes» ավտոմեքենա

Մարտի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են 2 «Toyota» և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։ ...

Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան

23:02 28.03.2025

Կաթվածը մեր երկրում մահվան պատճառներից երկրորդն է․ պետք է կենտրոնացնենք ջանքերը՝ այն կանխարգելելու և ժամանակին բուժելու համար․ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Գյումրու բժշկական կենտրոնի Կաթվածի և նյարդաբանության բաժանմունքի եռամյա արդյունքների ամփոփման գիտաժողովին: Այս մասին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շիրակի և Լոռու տարբեր բժշկական կենտրոններից գիտաժողովին մասնակցելու եկած բուժաշխատողներին ողջունելով` նախարարն ընդգծել է. «Կաթվածի դեպքում պացիենտի կյանքը փրկելու կամ հաշմանդամությունը կանխելու համար կա խիստ սահմանափակ ժամանակ, ուստի շատ կարևոր […] ...

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

22:45 28.03.2025

ԱԳՆ-ն ցավակցել է Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցական ուղերձ է հղել Մյանմարում և Թաիլանդում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ։ Գերատեսչության X-ի միկրոբլոգում նշվում է. «Ցնցված ենք սարսափելի երկրաշարժի մասին լուրերից, որ տեղի է ունեցել Մյանմարում, Թաիլանդում և հարևան երկրներում, որի հետևանքով այդքան շատ զոհեր կան։ Մեր աղոթքները բոլոր տուժածների հետ են, մաղթում ենք այս աղետի հետևանքների շուտափույթ հաղթահարում»: Shocked to hear […] ...

Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Արցախը հայաթափելու համար

22:29 28.03.2025

Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկում են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ Արցախը հայաթափելու համար

Ամերիկացի կոնգրեսականները Դոնալդ Թրամփի վարչակազմին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Արցախում էթնիկ զտում իրականացնելու համար: Համապատասխան դիմումն ուղղվել է Պետքարտուղարությանը: Ովքե՞ր են նախաձեռնողները: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Պետքարտուղար Մարկո Ռուբիոյին դիմել են 60 կոնգրեսականներ՝ կոչ անելով օգտագործել «Ազատության աջակցության ակտի» հայտնի 907 ուղղումը և Ադրբեջանին այլևս ոչ մի […] ...

Թրամփը կարող է արգելել հավաքականներից մեկին մասնակցել ԱԱ-2026-ին

22:13 28.03.2025

Թրամփը կարող է արգելել հավաքականներից մեկին մասնակցել ԱԱ-2026-ին

Իրանի ազգային հավաքականը 2026 թվականի աշխարհի առաջնության ուղեգիր է նվաճել, սակայն կարող է բաց թողնել Մունդիալը ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության պատճառով: Այս մասին հայտնում է New York Times-ը։ Աղբյուրի համաձայն՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահը կազմել է այն 43 երկրների ցուցակը, որոնց նա համարում է ոչ բարեկամական, և այժմ մտածում է այդ երկրների քաղաքացիների […] ...

SHANTNEWS

22:00 28.03.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP