16:05 25.03.2025
Մարտի 24-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Վանաձոր քաղաքի բնակիչ 53-ամյա մի տղամարդ և հայտնել, որ կնոջ ոսկյա որոշ զարդեր բացակայում են, իսկ տանը պահվող՝ մեքենայի վաճառքից ստացած 5400 դոլարը կեղծ է։
Լոռու մարզի քրեական ոստիկանների ու Համայնքային ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում տանտիրոջ 26-ամյա որդին հայտնել է, որ 5400 դոլարը մարտ ամսվա ընթացքում մաս-մաս վերցրել, փոխանակել է դրամով և խաղադրույքներ կատարել: Գումարն ամբողջությամբ պարտվելուց հետո վերցրել է մոր ոսկյա զարդերը և գրավադրել բանկում։ Այնուհետև այդ գումարով առցանց հարթակներից մեկի միջոցով գնել է 100 դոլար և 20 000 դրամ անվանական արժեքներով հուշանվեր-թղթադրամներ ու դրել գողացած գումարի փոխարեն, իսկ մնացած գումարով կատարել է խաղադրույքներ ու կրկին պարտվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Լոռու մարզի քննչական վարչություն:
21:43 27.03.2025
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է. ԲՏԱ նախարարSTARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է: Այս մասին ֆեյսբուքի էջում տեղեկացրել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը: «Ուրախ ենք հայտնել, որ STARLINK-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են՝ ապահովելով արագ, հուսալի արբանյակային ինտերնետ՝ քաղաքներից մինչև ամենահեռավոր գյուղերն ու դժվարամատչելի շրջանները։ Այս կարևոր քայլը հնարավոր դարձավ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, STARLINK ընկերության և պետական գործընկերների համատեղ ու նվիրված […] ...
21:29 27.03.2025
«ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի հանրային քննարկումԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի ղեկավարությամբ կայացել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին վերաբերող նախապես հայտարարված հանրային քննարկումը։ Քննարկմանը մասնակցել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Ֆինանսների նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ներկայացուցիչներ, Փաստաբանների պալատի, իրավաբանական հանրույթի ներկայացուցիչներ և նախագծով հետաքրքրված անձինք: Քննարկմանը ներկայացվել են […] ...
21:18 27.03.2025
Մարտի 28-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք 19/5, 19/7 շենքեր և 122-152, 151-173 առանձնատներ, Նորք 1-ին նրբանցք 1-27, 2-18 առանձնատներ, «Վաղարշ և Որդիներ Կոնցեռն» ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, ՆորՆորք 6-րդ զանգ.՝ Լյուքսեմբուրգի փողոց մասնակի, […] ...
21:06 27.03.2025
ՄԻՊ աշխատակազմի գլխավոր քարտուղարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Պաշտպանի լիազորությունների շրջանակըՄարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մարտի 26-ին ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Նինա Փիրումյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են՝ կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի […] ...
20:54 27.03.2025
Արգենտինայի նախագահը ծաղրել է ՆեյմարինԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը սոցցանցերում հրապարակում է արել և ծաղրել Բրազիլիայի ազգային հավաքականի ու «Սանթոսի» հարձակվող Նեյմարին։ «Հաշվի առնելով, թե որքան շատ է Նեյմարը խնջույքներ սիրում` տարօրինակ էր, որ նա բաց թողեց այս պարը»,–գրել է Միլեյը։ Միլեյը հրապարակումն արել է Արգենտինայի հավաքականի` ԱԱ-2026-ի հարավամերիկյան գոտու ընտրական մրցաշարի 14-րդ տուրի Բրազիլիայի դեմ խաղում տարած 4-1 հաշվով […] ...
20:41 27.03.2025
Քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցերՄարտի 27-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցությանը վերաբերող հարցեր, այդ թվում` ՀՀ հետ ծրագրերի իրականացման ընթացքը և հեռանկարները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը անդրադարձել է Հարավային Կովկասում առկա իրավիճակին` վերահաստատելով […] ...